Լավրովն առաջիկա օրերին պաշտոնական այցով կմեկնի Թեհրան․ Իրանի ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i229532-Լավրովն_առաջիկա_օրերին_պաշտոնական_այցով_կմեկնի_Թեհրան_Իրանի_ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջիկա օրերին պաշտոնական այցով կմեկնի Թեհրան: Տեղեկությունը հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2025 14:47 Asia/Tehran
  • Լավրովն առաջիկա օրերին պաշտոնական այցով կմեկնի Թեհրան․ Իրանի ԱԳՆ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջիկա օրերին պաշտոնական այցով կմեկնի Թեհրան: Տեղեկությունը հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

«Ռուսաստանի արտգործնախարարի այցը տեղի կունենա Իրանի Իսլամական Հանրապետության և ՌԴ-ի միջև երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգերի հարցերի շուրջ շարունակվող խորհրդակցությունների շրջանակում», - Բաղայիի խոսքը մեջբերում է «Fars» գործակալությունը:

Իրանի մայրաքաղաքում Լավրովը մի շարք հանդիպումներ կունենա Իրանի պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային համագործակցության հարցեր կքննարկի:

Հիշեցնենք` Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին Մոսկվայում կայացած բանակցություններից հետո ստորագրեցին երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը: