Նասրալլահը՝ դիմադրության խորհրդանիշ, որը գլուխ չի խոնարհում. Նահատակ Նասրալլահը՝ իրավապաշտպանների խոսքերով
-
Ավստրալացի լուսանկարիչ. Նասրալլահը դիմադրության խորհրդանիշ, որը գլուխ չի խոնարհում
Pars Today - Ավստրալացի լուսանկարիչը նահատակ «Սեյեդ Հասան Նասրալլահին» համարել է անսասան դիմադրության խորհրդանիշ, որը չի խոնարհվում թշնամիների առաջ:
Ավստրալացի լուսանկարիչն ասել է. Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահի նահատակությունը՝ ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի և նրա հետ համերաշխության, մի փաստ է, որ Արևմուտքը չի կարող հասկանալ: Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությունը, նա հավելել է.«Սեյեդ Հասան Նասրալլահն Ամերիկայի եւ Արեւմուտքի դեմ դիմադրության խորհրդանիշն է»։ Միջազգային լուսանկարիչն ասել է. «Սեյեդ Հասան Նասրալլահի հուղարկավորությանը ժողովրդի լայն մասնակցությունը ցույց է տալիս նրանց աջակցությունը Հեզբոլլահի և ողջ աշխարհում դիմադրության նկտմամբ»:
Բրազիլիայի քաղաքացի. Սեյեդ Հասան Նասրալլահն ազատագրեց Պաղեստինի և Գազայի ժողովրդին
Բրազիլիայի քաղաքացի, լիբանանյան դիմադրության կողմնակից, իմպերիալիզմի հակառակորդ և պաղեստինյան իրավունքների պաշտպան Չիագուա Գուադելան, նահատակ Սեյիդ Հասան Նասրալլահի անձի մասին ասում է.-Ամբողջ աշխարհը պետք է իմանա Սեյեդ Հասան Նասրալլահի կյանքի ձեռքբերումների և նրա անձի մասին, քանի որ կարծում եմ, որ աշխարհում քիչ մարդիկ կան, ովքեր մարտահրավեր են նետել ամերիկյան և սիոնիստական իմպերիալիզմին և հաղթել:
Նա շարունակեց.-Սեյեդ Հասան Նասրալլան այն առաջնորդն էր, ով 2000 թվականին դիմադրեց սիոնիզմին և խափանեց սիոնիստների հարձակումը Լիբանանի վրա 2006 թվականին: Իսկ վերջին տարիներին նաև լիբանանյան դիմադրության առաջնորդն էր՝ ի համերաշխություն Պաղեստինի ժողովրդի հետ։ Սեյեդ Հասան Նասրալլան այն առաջնորդն էր, ով կարողացավ ժողովրդին տեղեկացնել Գազայում տիրող իրավիճակի մասին։
Իռլանդիայի քաղաքացի. Սեյեդ Հասան Նասրալլան դիմակայել է գաղութատերերի բռնությունների դեմ
Այս համատեքստում, իռլանդացի իրավապաշտպան Թայի Կիկին ասել է. -Սեյեդ Հասան Նասրալլան մեկն էր, ով ապրել է իր ժողովրդի մեջ, կռվել և զոհաբերվել հանուն Լիբանանի ժողովրդի: Նա էր, ով պատրաստ էր իր որդուն ուղարկել մարտի դաշտ՝ հանուն Լիբանանի, Պաղեստինի և աշխարհի ժողովրդի ազատագրման:
Մենք կարող ենք նրան համեմատել աշխարհի այնպիսի մեծ հեղափոխական առաջնորդների հետ, ինչպիսիք են Նելսոն Մանդելան և Չե Գևարան: Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարելի է Սեյեդ Հասան Նասրալլահին ներկայացնել որպես օրինակ աշխարհի երիտասարդության և ազատատենչների շրջանում, նա ասաց.-Ես կարծում եմ, որ մարդիկ պետք է լսեն Սեյեդ Հասան Նասրալլահի ելույթները: Նրա հայտարարությունները բավականին պարզ են: Նա մարդ էր, ով խոսում էր ժողովրդի միասնության և համերաշխության մասին։