«Վստահ եմ` Բաքուն հասկանում է դաշնակցության կարևորությունը». ՌԴ փոխարտգործնախարար
https://parstoday.ir/hy/news/world-i229606-Վստահ_եմ_Բաքուն_հասկանում_է_դաշնակցության_կարևորությունը_._ՌԴ_փոխարտգործնախարար
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը կարծում է, որ Բաքվում հասկանում են Ռուսաստանի հետ դաշնակցելու կարևորությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2025 14:40 Asia/Tehran
  •  «Վստահ եմ` Բաքուն հասկանում է դաշնակցության կարևորությունը». ՌԴ փոխարտգործնախարար

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը կարծում է, որ Բաքվում հասկանում են Ռուսաստանի հետ դաշնակցելու կարևորությունը:

Նա այդ մասին ասել է լրագրողներին՝ պատասխանելով Բաքվում Ռուսական տան և Sputnik Ադրբեջանի գործունեության կասեցման ֆոնին երկրների հարաբերությունների մասին հարցին։

«Ես վստահ եմ, որ պաշտոնական Բաքուն հասկանում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության կարևորությունը։ Կցանկանայի, որ ադրբեջանցի գործընկերներն իրենց հետագա քայլերում առաջնորդվեին մեր ղեկավարների պայմանավորվածությունների կատարման բացառիկ կարևորության ըմբռնումով, որը վերաբերում է մեր հարաբերությունների ամբողջ սպեկտորին»,– ասել է Գալուզինը։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտարարել էր, որ Բաքվում լուծարվել են Բի-բի-սիի և «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի (Sputnik Ադրբեջան) ներկայացուցչությունները:

Միաժամանակ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ պաշտոնական ծանուցումներ չեն ստացել։

arm.sputniknews