Հնդկաստանը 20 արբանյակներով հրթիռ Է արձակել տիեզերք
https://parstoday.ir/hy/news/world-i22963-Հնդկաստանը_20_արբանյակներով_հրթիռ_Է_արձակել_տիեզերք
Հնդկաստանի տիեզերական գործակալությունը երկրի համար ռեկորդային քանակի արբանյակներով հրթիռ Է արձակել տիեզերք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` հղում անելով BBC-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2016 10:56 Asia/Tehran
  • Հնդկաստանը 20 արբանյակներով հրթիռ Է արձակել տիեզերք

Հնդկաստանի տիեզերական գործակալությունը երկրի համար ռեկորդային քանակի արբանյակներով հրթիռ Է արձակել տիեզերք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` հղում անելով BBC-ին:

Polar Satellite Launch Vehicle C-34 հրթիռը բեռնված Է 1,5 կիլոգրամից մինչեւ ավելի 700 կգ քաշ ունեցող 20 սարքերով:

Դրանք նախատեսված են ամենատարբեր առաջադրանքներ կատարելու համար՝ ջերմոցային գազերի արտանետումների մոնիթորնգից մինչեւ անտառային հրդեհների հայտնաբերումը:

Արբանյակների ընդհանուր քաշը կազմում Է մոտավորապես 1288 կիլոգրամ: Դրանցից ամենախոշորը՝ 700 կիլոգրամանոցը, նախատեսված Է զինվորականների ու համալսարանների համար:

Փոքր արբանյակները պատկանում են այլ երկրների ներկայացուցիչների, այդ թվում՝ մասնավոր անձանց Կանադայից, ԱՄՆ-ից եւ Ինդոնեզիայից: