Նեթանյահու. Մենք կմնանք Սիրիայի հարավում / Ֆիդան. Իսրայելը ձգտում է ընդլայնվել
https://parstoday.ir/hy/news/world-i229676-Նեթանյահու._Մենք_կմնանք_Սիրիայի_հարավում_Ֆիդան._Իսրայելը_ձգտում_է_ընդլայնվել
Pars Today – Սիրիայի նոր կառավարիչների լռության ֆոնին Իսրայելի կողմի այդ երկրի բռնազավթմանը զուգահեռ, ռեժիմի վարչապետը հայտարարել է, որ մտադիր չէ նահանջել Սիրիայի հարավից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2025 13:12 Asia/Tehran
  • Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդան
    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդան

Pars Today – Սիրիայի նոր կառավարիչների լռության ֆոնին Իսրայելի կողմի այդ երկրի բռնազավթմանը զուգահեռ, ռեժիմի վարչապետը հայտարարել է, որ մտադիր չէ նահանջել Սիրիայի հարավից:

Երեքշաբթի օրն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է․ «Մենք չենք հեռանա Սիրիայի հարավից և թույլ չենք տա ահաբեկչական խմբավորումներին տեղակայվել այնտեղ: Հարավային Սիրիան պետք է մաքրվի ցանկացած ռազմական ներկայությունից»: 

Սիրիացիները դիմել են Նեթանյահուին. Սիրիան օկուպանտների տեղը չէ
 Տարտուսում, Դարաայում, Լաթաքիայում և Սուվեյդայում երեքշաբթի օրը կայացած բողոքի ցույցերի մասնակիցները հայտարարել են, որ դեմ են Գոլանի բարձունքների գյուղերի և քաղաքների դեմ իսրայելական ռեժիմի ագրեսիային և դատապարտել սիրիական տարածքների վերաբերյալ Իսրայելի իշխանությունների վերջին հայտարարությունները։
Ցուցարարները կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել․ «Նեթանյահու, լռի՛ր, մենք՝ սիրիացիներս,  միասնական ենք և պաշտպանում ենք մեր երկիրը»։

Սիրիայի ազգային երկխոսության համաժողով. Իսրայելը պետք է դադարեցնի Սիրիայի օկուպացիան
  Սիրիական ազգային երկխոսության համաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ ընդգծվել է այդ երկրի միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը և մերժվել Սիրիայի տարածքի բաժանմանն ուղղված ցանկացած գործողություն։
 Դամասկոսը նաև դատապարտել է Իսրայելի հարձակումը Սիրիայի տարածքի վրա, այն որակելով ինքնիշխանության խախտում և միջազգային հանրությանը կոչ արել ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ ագրեսիան դադարեցնելու և իր ուժերն այդ երկրի տարածքից դուրս բերելու համար։

Թուրքիա. Իսրայելը ձգտում է ընդլայնել իր տարածքը
Արձագանքելով Նեթանյահուի վերջին հայտարարություններին՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հաստատել է, որ Իսրայելը ձգտում է ընդլայնել իր տարածքը։ Նա հավելել է.«Սիրիայի ժողովուրդը թույլ չի տա Իսրայելին օկուպացնել իր հողը»։

Կաց. Մենք թույլ չենք տա, որ հարավային Սիրիան դառնա հարավային Լիբանան 

Արձագանքելով Սիրիայի հարավային շրջանների վրա Իսրայելի  ռազմական ինքնաթիռների հարձակմանը, ռեժիմի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է. «Մենք թույլ չենք տա, որ հարավային Սիրիան դառնա հարավային Լիբանան: Մենք կրակով կպատասխանենք հարավում ռազմական ենթակառուցվածքներ ստեղծելու Սիրիայի ցանկացած փորձին»:

ՀԱՄԱՍ. Միջազգային հանրությունը չպետք է լռի
ՀԱՄԱՍ-ը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել Սիրիայի դեմ Իսրայելի ռեժիմի ցամաքային և օդային ագրեսիային։ 
Հայտարարության մեջ ասված է․ «Մենք խստագույնս դատապարտում ենք Սիրիայի դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիան։ Այդ հարձակումները Սիրիայի ինքնիշխանության բացահայտ խախտում են և համահունչ են արաբական երկրների նկատմամբ ռեժիմի  ահաբեկչական քաղաքականությանը»: