ԱՄՆ-ն հերթական անգամ նվաստացրել է Եվրոպային 
https://parstoday.ir/hy/news/world-i229720-ԱՄՆ_ն_հերթական_անգամ_նվաստացրել_է_Եվրոպային
Եվրոպային նվաստացնելու ԱՄՆ քաղաքականության ուղղությամբ, պետքարտուղար Մարկ Ռուբիոն չեղարկել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասի հետ նախապես ծրագրված հանդիպումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2025 12:15 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն հերթական անգամ նվաստացրել է Եվրոպային 

Եվրոպային նվաստացնելու ԱՄՆ քաղաքականության ուղղությամբ, պետքարտուղար Մարկ Ռուբիոն չեղարկել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասի հետ նախապես ծրագրված հանդիպումը։

Հանդիպումը նախատեսված էր փետրվարի 26-ին և 27-ին։ 
Անդրադառնալով հանդիպման չեղարկմանն Associated Press գործակալությունը հաղորդել է․ «Վաշինգտոն կատարած իր այցից հետո Կալլասը հայտնել է, որ Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև քաղաքական լարվածությունը մեծացել է»։
Ավելի վաղ, Financial Times-ն անդրադառնալով Ուկրաինայի հարցում Դոնալդ Թրամփի թիմի դիրքորոշումներին և նշելով, որ դրանք վկայում են Կիևից ու Վաշինգտոնի տարածության առաջացման մասին, գրել էր․ «ԱՄՆ-ն այժմ դարձել է Արևմուտքի թշնամին»։
Associated Press-ի հետ զրույցում, եվրոպացի պաշտոնյաները նշել էին, որ զարմացած են, իսկ Կալլասը՝ ցնցված, քանի որ Ռուբիոյի հետ հանդիպմումը հաստատվել էր ընդամենը երկու օր առաջ։
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի` ԱՄՆ մեկնելու նպատակը Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև լարվածության աճը կանխելն էր:
Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խառնեց ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև գործընկերությունը՝ եվրոպական ներմուծման համար ավելի բարձր մաքսատուրքեր սահմանելու իր սպառնալիքներով։
Եվրոպայի հետ հարաբերություններում լարվածությունը մեծացրել է նաև Ուկրաինայում պատերազմն ավարտելու շուրջ բանակցություններ, որոնցում հաշվի չի առնվել Եվրոպայի կարծիքը։ 
Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները Եվրոպային նախազգուշացրել են, որ  պետք է պատասխանատվություն ստանձնի իր անվտանգության, ներառյալ Ուկրաինայի համար: Ուստի բանակցություններում Եվրամիությունը մի կողմ է թողնվել։ 
Հատկանշական է, որ Միացյալ Նահանգները դեմ քվեարկեց եվրոպական բանաձևին, որը դատապարտում էր Ռուսաստանին՝ Ուկրաինա ներխուժելու համար:
«Պոլիտկո» ամսագրին տված հարցազրույցում, ԵՄ դիվանագետը նշել է.«Թվում է, թե Թրամփի վարչակազմը բաց չի թողնում ԵՄ-ն անտեսելու ոչ մի հնարավորություն։ Թրամփը փորձում է  ցույց տալ, թե ԵՄ-ն այևս քաղաքական դերակատար չէ»։ 
Թրամփի վարչակազմի դիրքորոշումներն այժմ ավելի մոտ են Ռուսաստանի կառավարության և եվրոպական կառավարությունների դիրքորոշումներին։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Եվրամիությունն իր միլիտարիստական մոտեցմամբ տեղ չունի Ուկրաինայի խաղաղ բանակցություններում։
Մինչդեռ ԵՄ կառավարություններն ու պաշտոնյաները փորձում են հանգիստ արձագանքել Թրամփի վարչակազմի միակողմանի և նվաստացուցիչ գործողություններին։ Սակայն այդ դիրքորոշումը որևէ կերպ չի ազդում Եվրոպայի վերաբերյալ ԱՄՆ-ի տեսակետի վրա։ Հակառակը՝   Թրամփի վարչակազմն ավելի վստահ է արհամարհում Եվրոպային և ավելի վճռական է «Նախ՝ ԱՄՆ-ն» ռազմավարության հարցում:
Թրամփը շատ արագ ոչնչացրեց ԱՄՆ-ի հետ Եվրոպայի 70-ամյա հարաբերությունները՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության և կլիմայական ոլորտներում, իսկ «Նախ՝ ԱՄՆ-ն 7 քաղաքականության միջոցով փորձում է այդ հարաբերություններին նոր ձև հաղորդել՝ առաջնահերթություն տալով ամերիկյան շահերին: Իսկ Եվրամիությունը չի կարող  արագ  արձագանքել Թրամփի վարչակազմի գործողություններին։
Եվրոպան ցանկանում է փոփոխություններն իրականացնել բանակցությունների և երկխոսության միջոցով, սակայն Թրամփի վարչակազմը բանակցությունների համար ժամանակ չի թողնում և միայն ակնկալում է համապատասխանություն ամերիկյան պահանջներին։ Այդ նպատակով էլ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցություններում բացակայում էին կիևն ու եվրոպական երկրները։