ԵԱՏՄ-ն կանոնավոր հանդիպումներ կանցկացնի «հնգյակի» երկրների գործարարների հետ. ԵՏՀ նախարար
https://parstoday.ir/hy/news/world-i229736-ԵԱՏՄ_ն_կանոնավոր_հանդիպումներ_կանցկացնի_հնգյակի_երկրների_գործարարների_հետ._ԵՏՀ_նախարար
Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) պլանավորում են պարբերաբար հանդիպումներ անցկացնել «հնգյակի» երկրների բիզնեսի ներկայացուցիչների հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 27, 2025 18:32 Asia/Tehran
  • ԵԱՏՄ-ն կանոնավոր հանդիպումներ կանցկացնի «հնգյակի» երկրների գործարարների հետ. ԵՏՀ նախարար

Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) պլանավորում են պարբերաբար հանդիպումներ անցկացնել «հնգյակի» երկրների բիզնեսի ներկայացուցիչների հետ:

Այս մասին Մինսկում բիզնես համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիտ Սուլթանովը։

Նրա խոսքով՝ նման հանդիպումներ անցկացվել են Ռուսաստանում, Հայաստանում և Ղազախստանում:

«Գործարարները պետք է հանդիսանան Եվրասիական տնտեսական ինտեգրման հիմնական շահառուները և ԵԱՏՄ իրավունքի պահանջարկն ապահովող ինտեգրացիոն գործընթացների շարժիչ ուժը», - հայտարարել է Սուլթանովը:

Էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարարը նշել է նաև, որ հանդիպումները տեղի կունենան ոչ միայն ԵԱՏՄ երկրների մայրաքաղաքներում, այլև այլ բնակավայրերում:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Եվրասիական տնտեսական միության մշտապես գործող կարգավորող մարմին է: Հանձնաժողովի հիմնական նպատակը ԵԱՏՄ գործունեության և զարգացման պայմանների ապահովումն է, ինտեգրման հետագա զարգացման մասով առաջարկությունների մշակումը: ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղրղզստանը, Ղազախստանը:

arm.sputniknews