Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել Է Թուրքիայի հետ հրադադարի մասին
Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK, ՔԱԿ) հայտարարել է Թուրքիայի հետ հրադադարի մասին՝ ի պատասխան իր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կոչին:
Թուրքիայի քրդամետ DEM կուսակցության ներկայացուցիչները 2 օր առաջ ընթերցել են բանտում ցմահ պատիժ կրող PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ խմբավորման զինյալներին ուղղված դիմումը ՝ լուծարելու եւ զինաթափելու կոչով։ Քրդական PYD (Ժողովրդավարական միություն կուսակցություն) զինված ջոկատները դրանից հետո հայտարարել են, որ պատրաստ են վայր դնել զենքը, եթե իրենց թույլ տան քաղաքական գործունեություն ծավալել Թուրքիայում:
Թուրքիայի կառավարությունը հույս ունի, որ ՔԱԿ-ի լուծարումը կտևի երկու-երեք ամիս, հաղորդում է CNN Türk-ը հղում անելով իր աղբյուրներին:
Sputnik.