Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել Է Թուրքիայի հետ հրադադարի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i229782-Քրդստանի_աշխատավորական_կուսակցությունը_հայտարարել_Է_Թուրքիայի_հետ_հրադադարի_մասին
Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK, ՔԱԿ) հայտարարել է Թուրքիայի հետ հրադադարի մասին՝ ի պատասխան իր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կոչին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2025 06:21 Asia/Tehran
  • Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել Է Թուրքիայի հետ հրադադարի մասին

Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK, ՔԱԿ) հայտարարել է Թուրքիայի հետ հրադադարի մասին՝ ի պատասխան իր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կոչին:

Թուրքիայի քրդամետ DEM կուսակցության ներկայացուցիչները 2 օր առաջ ընթերցել են բանտում ցմահ պատիժ կրող PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ խմբավորման զինյալներին ուղղված դիմումը ՝ լուծարելու եւ զինաթափելու կոչով։ Քրդական PYD (Ժողովրդավարական միություն կուսակցություն) զինված ջոկատները դրանից հետո հայտարարել են, որ պատրաստ են վայր դնել զենքը, եթե իրենց թույլ տան քաղաքական գործունեություն ծավալել Թուրքիայում:

Թուրքիայի կառավարությունը հույս ունի, որ ՔԱԿ-ի լուծարումը կտևի երկու-երեք ամիս, հաղորդում է CNN Türk-ը հղում անելով իր աղբյուրներին:
 

Sputnik.