Լավրովը դիմել է Ֆիդանին՝ «Թուրքական հոսքին» Ուկրաինայի ԶՈւ հարվածի փորձի պատճառով
https://parstoday.ir/hy/news/world-i229802-Լավրովը_դիմել_է_Ֆիդանին_Թուրքական_հոսքին_Ուկրաինայի_ԶՈւ_հարվածի_փորձի_պատճառով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսով տեղեկացրել է Թուրքիայի իր գործընկեր Հաքան Ֆիդանին «Թուրքական հոսք» գազատարին Ուկրաինայի զինված ուժերի հարվածելու փորձի մասին: Այս մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2025 14:40 Asia/Tehran
  • Լավրովը դիմել է Ֆիդանին՝ «Թուրքական հոսքին» Ուկրաինայի ԶՈւ հարվածի փորձի պատճառով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսով տեղեկացրել է Թուրքիայի իր գործընկեր Հաքան Ֆիդանին «Թուրքական հոսք» գազատարին Ուկրաինայի զինված ուժերի հարվածելու փորձի մասին: Այս մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինական զինված ուժերը փորձել են գրոհել «Թուրքական հոսքի» կոմպրեսորային կայանը Հայկաձոր բնակավայրում (Կրասնոդարի երկրամաս)՝ գազի մատակարարումը Եվրոպա դադարեցնելու համար:

«Նախարարը համոզիչ կերպով խնդրել է իր թուրք գործընկերոջը Կիևի հետ աշխատանքում օգտագործել Անկարայի ունեցած հնարավորությունները՝ կանխելու համար Կիևի ռեժիմի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների նկատմամբ ահաբեկչություններ իրականացնելու նման փորձերը», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նախարարության տեղեկատվության համաձայն՝ Ֆիդանը վստահեցրել է, որ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ։

Որպես շարունակություն փետրվարի 24-ին Անկարայում կայացած ռուս-թուրքական բանակցությունների՝ նախարարները վերահաստատել են Ռուսաստանի և Թուրքիայի հետագա համաձայնեցված աշխատանքի կարևորությունը՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության պահպանման՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի պայմանավորվածությունների հիման վրա: