Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/world-i229804-Ադրբեջանն_ու_Թուրքիան_համատեղ_զորավարժություններ_են_անցկացրել
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացրել։ Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2025 14:48 Asia/Tehran
  • Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացրել

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացրել։ Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը մանրամասներ չի հաղորդում, թե որտեղ են անցկացվել զորավարժությունները։

Նշվում է, որ Թուրքիայի մարտական պատրաստության կենտրոնի հրամանատարությունը ադրբեջանցի զինծառայողների և ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության աշխատակիցների համար կազմակերպել է «Մարտական գործողություններ սաստիկ ցրտի, ձնահյուսի պայմաններում և դահուկային պատրաստություն» դասընթացը:

Նշենք, որ հաղորդագրության մեջ մանրամասներ չեն հաղորդվում, թե որտեղ են անցկացվել զորավարժությունները։

Հիշեցնենք՝ հունվարի 15-ին հայտնի էր դարձել, որ Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններ կանցկացվեն։

 

Sputnik․