The Observer ԱՄՆ-ին չի կարելի վստահել
Բրիտանական The Observer-ը մի հոդվածում քննադատել է Թրամփի և նրա փոխնախագահի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ՝ այն բնութագրելով որպես դաժան, անխոհեմ և խարդախ հարձակում։
Հոդվածագիրը նշել է, որ ուրբաթ օրը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ ԱՄՆ նախագահի և փոխնախագահի վերաբերմունքը երկրի դիվանագիտության վերջին տասնամյակների ամենացնցող միջադեպերից էր։
Հղում անելով ԻՍՆԱ-ին, Pars Today-ը հայտնում է, որ հոդվածում նշվում է. «Թրամփի և նրա փոխնախագահի վերաբերմունքը մեծացրեց անջրպետը Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև»։
The Observer-ը եվրոպացիներին խորհուրդ է տվել դասեր քաղել Դոնալդ Թրամփի դիրքորոշումներից և գործողություններից՝ նշելով. «Առաջին դասը, որը պետք է քաղել, պարզ էր Թրամփի նախագահության հենց սկզբից. Միացյալ Նահանգները չի կարող լինել առևտրային, հետախուզական և անվտանգության գործընկեր»:
Թերթը գրում է, որ Վաշինգտոնի աջակցությունը ՆԱՏՕ-ին և միջազգային անվտանգությանն այլևս երաշխավորված չէ։ Օգնելով Ռուսաստանին, որն արդեն թշնամական գործողություններ է ձեռնարկել Ուկրաինայի սահմաններից դուրս եվրոպական երկրների, այդ թվում՝ Բրիտանիայի դեմ, Թրամփը համընկել է Եվրոպային այսօր սպառնացող ամենամեծ սպառնալիքի հետ:
Հոդվածագիրը հավելում է․ «Այս ամենը նշանակում է, որ եվրոպական մայրաքաղաքները պետք է բարդ որոշումներ կայացնեն ոչ միայն ռազմական բյուջեների վերաբերյալ, այլև հրապարակայնորեն ընդունեն և փոխանցեն այն ուղերձը, որ Ռուսաստանի հետ պատերազմը հնարավոր է նույնիսկ առանց ամերիկյան աջակցության»:
«Թրամփի գործողությունները կարելի է որակել որպես ինքնասիրահարված և ներքուստ անհանգիստ անձի ագրեսիվ վերաբերմունք, սակայն այդ գործողությունների հետևանքները շատ ավելին են: Միակ հույսն այն է, որ Թրամփի թունավոր հռետորաբանությունից զատ, հնարավոր լինի վիճարկել նրա թուլությունն ու անհամապատասխանությունը», - ասվում է հոդվածում:
Pars Today-ի հաղորդմամբ՝ երեք տարի առաջ՝ ուկրաինական պատերազմի առաջին օրերին, Իսլամական հեղափոխության առաջնորդ իմամ Խամենեին, ռազմավարական վերլուծությամբ անդրադարձել էր այս ճգնաժամի արմատներին և ընդգծել, որ Ուկրաինան դարձել է ԱՄՆ-ի ճգնաժամային քաղաքականության զոհը։ Առաջնորդը ճգնաժամի հիմնական պատճառները համարել էր ամերիկյան միջամտությունն Ուկրաինայի ներքին գործերին, թավշյա հեղաշրջումներին աջակցությունը և գունավոր համայնքները։
Նա նշել էր․ «Արևմտյան տերությունների աջակցությունը երկրներին և կառավարություններին, որոնք իրենց խամաճիկն են, միրաժ է և բոլոր կառավարությունները պետք է դա իմանան»։