Ռուսաստան. Լոնդոնի գագաթնաժողովը «ռուսաֆոբ» հավաք էր /Հունգարիա. վտանգի հոտ է գալիս
-
Աջ կողմում՝ Ուկրաինայի հարցով Լոնդոնի հանդիպումը Ձախ կողմում՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան
Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Ուկրաինային ֆինանսական օգնության մեծացման թեմայով լոնդոնյան հանդիպման նպատակը Եվրոպայի փորձն է՝ շարունակել պատերազմը:
Վերջերս Լոնդոնում կայացած հանդիպմանը քննարկվել է եվրոպպական երկրների ղեկավարների մասնակցությամբ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու հարցը։ Հանդիպման ավարտին ներկայացվել է ժամանակավոր զինադադարի բրիտանական և ֆրանսիական ծրագիրը։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երկուշաբթի օրը հայտարարել է.«Լոնդոնի գագաթնաժողովում եվրոպացի առաջնորդների միջև կայացած համաձայնության նպատակը ոչ թե խաղաղություն հաստատելն է, այլ պատերազմը շարունակելը»:
Նա հավելել է. «Այս պահին ուկրաինական հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է կառուցողական նախաձեռնություն»: Պեսկովը նշել է, որ եթե եվրոպացիներին հաջողվի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն համոզել բանակցել, ապա նրանց համար պետք է ծափահարել։
եծ Բրիտանիա. Ուկրաինայի խաղաղության հարցում ԱՄՆ դերը վճռորոշ է
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ուկրաինական պատերազմի թեմայով միջազգային հանդիպումից հետո ընդգծելով մայրցամաքի անվտանգության ապահովման գործում Եվրոպայի դերը, մտահոգիչ է համարել ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների միջև առաջացած տարաձայնությունները և հայտարարել, որ առանց Վաշինգտոնի հաստատակամ աջակցության Ուկրաինայում կայուն խաղաղություն չի հաստատվի։
Մեդվեդև. Լոնդոնի գագաթնաժողովը «ռուսաֆոբ հավաք» էր
ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Լոնդոնում եվրոպացի առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումը անվանել է «ռուսաֆոբ հավաք»: Մեդվեդևն ասել է. «Հակաթրամփ ռուսաֆոբները հավաքվել էին Լոնդոնում՝ հավատարմության երդում տալու Կիևի նացիստ թզուկին... Նրանք ցանկանում են կռվել մինչև վերջին ուկրաինացի զինվորը»:
Ռուս պաշտոնյա. Լոնդոնի հանդիպումը չի վերականգնի Զելենսկու հեղինակությունը
Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին վերջերս ասել է, որ լոնդոնյան հանդիպումը չի վերականգնի Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կորսված հեղինակությունը ։
Նա ասել է․ «Լոնդոնի գագաթնաժողովը չի փրկի (ուկրաինացի) նացիստների առաջնորդին։ Արդյունքը զրո է»։
Հունգարիա. Լոնդոնի գագաթնաժողովի արդյունքները վտանգավոր են
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը վտանգավոր է անվանել անցյալ շաբաթ Լոնդոնում կայացած եվրոպացի առաջնորդների հանդիպումը, նշելով, որ որ նրանք որոշել են շարունակել պատերազմն Ուկրաինայում և այդ նպատակով ճնշում են գործադրում Կիևի վրա։
«Եվրոպայի առաջնորդները Լոնդոնում որոշեցին շարունակել պատերազմը խաղաղություն հաստատելու փոխարեն»,- ասել է Օրբանը։ Սա վատ է, վտանգավոր և սխ