The Guardian.Ամերիկան ​​դարձել է մի խումբ աջ ծայրահեղական խուլիգանների պատանդը
https://parstoday.ir/hy/news/world-i229922-the_guardian.Ամերիկան_դարձել_է_մի_խումբ_աջ_ծայրահեղական_խուլիգանների_պատանդը
Pars Today - The Guardian թերթը ԱՄՆ նախագահին գնահատել է որպես աշխարհում «անբարոյականության» մունետիկը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2025 11:56 Asia/Tehran
  • Աջ կողմում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ձախ կողմում՝  ԱՄՆ-ի կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչության ղեկավար Իլոն Մասկը
    Աջ կողմում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ձախ կողմում՝  ԱՄՆ-ի կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչության ղեկավար Իլոն Մասկը

Pars Today - The Guardian թերթը ԱՄՆ նախագահին գնահատել է որպես աշխարհում «անբարոյականության» մունետիկը։

 

The Guardian-ի սյունակագիր՝ Սայմոն Թիսդոլը երկուշաբթի օրը  գրել է.«Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ կանոնների և դաշինքների մեծ մասը խախտվել  է, որտեղ անկարգություններն ու անկանոն գործարքները մեծ տարածում ունեն, և ԱՄՆ նախագահը  դրանց աղմկարար մունետիկն է»,  Ըստ Pars Today-ի՝ Սայմոն Թիսդոլը կարծում է, որ Թրամփը և նրա գործողությունները վերջին շաբաթների ընթացքում պատկերել են մի աշխարհ, որը առաջնորդվում է կամայական քայլերով ու բացահայտ ստերով:

Նա ասել է.«Թրամփը կարևորություն չի տալիս մարդկանց և այլ երկրների ղեկավարներին, և նույնիսկ ծաղրում է նրանց հագուստները, ինչը ստիպել է ամերիկացի սենատորներին բարձրաձայնել այդ մասին»:

Նշելով, որ Ամերիկան ​​դարձել է մի խումբ աջ ծայրահեղական խուլիգանների պատանդը, The Guardian-ի սյունակագիրը գրում է. «Եվրոպացի առաջնորդները պետք է  դիմակայեն Թրամփին»։

Նշելով, որ Թրամփի կողմնակիցները հարձակվում են կառավարական կազմակերպությունների, դատական ​​համակարգի և ազատ մամուլի վրա, Սայմոն Թիսդոլը հավելել է.-Նրանք, ովքեր կգործեն այս ընթացակարգին հակառակ, կպատժվեն այս ավտորիտար խմբի կողմից։