Մակրոն. Ռուսաստանը սպառնալիք է/ Ռուսաստան. Մակրոնն ընդմիշտ կանհետանա
-
Ռուսաստան. Մակրոնն ընդմիշտ կանհետանա
Ֆրանսիայի նախագահը Ռուսաստանին իրական սպառնալիք է անվանել
Չորեքշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք է Ֆրանսիայի և Եվրոպայի համար հավելելով, որ սկսվել է «նոր դարաշրջան»:
Pars Today-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է Եվրոպային ԱՄՆ-ի աջակցության դադարեցման հնարավորության մասին՝ պնդելով, որ Ռուսաստանի ագրեսիան «անսահման է»։ Նա նշել է, որ Փարիզը պատրաստ է իր միջուկային հովանոցը տարածել եվրոպացի գործընկերների վրա։
Մեդվեդև. Մինչև 2027 թվականը Մակրոնն այլևս չի լինի
ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հինգշաբթի օրը X-ում գրել է.« Մակրոնը մեծ սպառնալիք չէ։ Նա ընդմիշտ կհեռանա մինչև 2027 թվականի մայիսի 14-ը, և ոչ ոք չի կարոտի նրան»։
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան աշխատոիւ են Ուկրաինայի խաղաղության ծրագիրը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ
Եվրոպացի դիվանագետները հայտարարել են, որ Բրիտանիան և Ֆրանսիան աշխատոմ են Ուկրաինայի խաղաղության ծրագիրը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ։
Հղում անելով եվրոպացի մի պաշտոնյայի, Reuters-ը գրել է․ «Մենք ձգտում ենք առաջիկա օրերին վերջնական տեսքի բերել այս ծրագիրը»։
Մեկ այլ եվրոպացի դիվանագետ, որի անունը չի հրապարակվում, ասել է, որ ծրագրիրը ներառում է բոլոր հարցերը, այդ թվում՝ Վաշինգտոնի և Կիևի միջև ավելի առողջ երկխոսությունը։
Զախարովա․ Զելենսկին Լոնդոնի և Վաշինգտոնի ճնշման տակ էր
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան չորեքշաբթի օրը ասել է. «Ներկայումս Ուկրաինայի հետ բանակցություններ չեն ընթանում»։
Նրա խոսքով, հենց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է 2022 թվականին, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ճնշման ներքո, Կիևին արգելել բանակցություններ վարել։
Քաղաքագետ. Եվրոպացիների վարքագիծը պայմանավորված է վախով
Քաղաքական փորձագետ Իմադ Աբշենասն անդրադառնալով Ուկրաինայի հարցի շուրջ ԱՄՆ-ի ու Եվրոպայի տարաձայնություններին, ասել է. «Եվրոպացի քաղաքական գործիչների քայլերի հիմքում ավելի շատ վախն ու խուճապն են, քան ռացիոնալությունն ու տրամաբանությունը։ Նրանց թվում է, թե ԱՄն-ն ու Ռուսաստանը գործարք են կնքում իրենց հետ։
Փորձագետը հավելել է. «Ես կարծում եմ, որ թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խաղաղության պայմաններ է առաջարկել Ուկրաինայում պատերազմի համար, եվրոպացիների համար կարող է ավելի լավ լինել Ռուսաստանի հետ շփվելը, հակառակ դեպքում նրանք ծանր տնտեսական հարված կկրեն»: