Մակրոն. Ռուսաստանը սպառնալիք է/ Ռուսաստան. Մակրոնն ընդմիշտ  կանհետանա
https://parstoday.ir/hy/news/world-i229956-Մակրոն._Ռուսաստանը_սպառնալիք_է_Ռուսաստան._Մակրոնն_ընդմիշտ_կանհետանա
Ֆրանսիայի նախագահը Ռուսաստանին իրական սպառնալիք է անվանել
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2025 12:43 Asia/Tehran
  • Ռուսաստան. Մակրոնն ընդմիշտ  կանհետանա
    Ռուսաստան. Մակրոնն ընդմիշտ  կանհետանա

Ֆրանսիայի նախագահը Ռուսաստանին իրական սպառնալիք է անվանել

Չորեքշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք է  Ֆրանսիայի և Եվրոպայի համար հավելելով, որ սկսվել է «նոր դարաշրջան»: 
Pars Today-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է Եվրոպային ԱՄՆ-ի աջակցության դադարեցման հնարավորության մասին՝ պնդելով, որ Ռուսաստանի ագրեսիան «անսահման է»։ Նա նշել է, որ Փարիզը պատրաստ է իր միջուկային հովանոցը տարածել եվրոպացի գործընկերների վրա։


Մեդվեդև. Մինչև 2027 թվականը Մակրոնն այլևս չի լինի  

ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հինգշաբթի օրը X-ում գրել է.« Մակրոնը մեծ սպառնալիք չէ։ Նա ընդմիշտ կհեռանա մինչև 2027 թվականի մայիսի 14-ը, և ոչ ոք չի կարոտի նրան»։

 

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան աշխատոիւ են Ուկրաինայի խաղաղության ծրագիրը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ

Եվրոպացի դիվանագետները հայտարարել են, որ Բրիտանիան և Ֆրանսիան աշխատոմ են Ուկրաինայի խաղաղության ծրագիրը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ։
Հղում անելով եվրոպացի մի պաշտոնյայի,  Reuters-ը գրել է․ «Մենք ձգտում ենք առաջիկա օրերին վերջնական տեսքի բերել այս ծրագիրը»։
Մեկ այլ եվրոպացի դիվանագետ, որի անունը չի հրապարակվում, ասել է, որ ծրագրիրը ներառում է բոլոր հարցերը, այդ թվում՝ Վաշինգտոնի և Կիևի միջև ավելի առողջ երկխոսությունը։ 


Զախարովա․ Զելենսկին Լոնդոնի և Վաշինգտոնի ճնշման տակ էր 

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան չորեքշաբթի օրը ասել է. «Ներկայումս Ուկրաինայի հետ  բանակցություններ չեն ընթանում»։
 Նրա խոսքով, հենց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է 2022 թվականին, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ճնշման ներքո, Կիևին  արգելել բանակցություններ վարել։

 

Քաղաքագետ. Եվրոպացիների վարքագիծը պայմանավորված է վախով

Քաղաքական փորձագետ  Իմադ Աբշենասն անդրադառնալով Ուկրաինայի հարցի շուրջ ԱՄՆ-ի ու  Եվրոպայի տարաձայնություններին, ասել է. «Եվրոպացի քաղաքական գործիչների քայլերի հիմքում ավելի շատ վախն ու խուճապն են, քան ռացիոնալությունն ու տրամաբանությունը։ Նրանց թվում է, թե ԱՄն-ն ու Ռուսաստանը գործարք են կնքում իրենց հետ։ 
Փորձագետը հավելել է. «Ես կարծում եմ, որ թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խաղաղության պայմաններ է առաջարկել Ուկրաինայում պատերազմի համար, եվրոպացիների համար կարող է ավելի լավ լինել Ռուսաստանի հետ շփվելը, հակառակ դեպքում նրանք ծանր տնտեսական հարված կկրեն»: