Պուտին. Ռուսաստանը հատուկ ռազմական գործողության ընթացքում նահանջելու մտադրություն չունի
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվան որևէ զիջման չի գնա Ուկրաինայի հարցի շուրջ։
ԻՍՆԱ-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է Ուկրաինայում խաղաղության տարբերակ, որը կապահովի Դաշնության կայուն զարգացումը։
Նա ասել է․ «Մենք պետք է ինքներս ընտրենք խաղաղության այնպիսի տարբերակ, որը մեզ հարմար կլինի և երկար պատմական հեռանկարով ապահովի մեր երկրի խաղաղությունը։ Մեզ ոչ մի օտար բան պետք չէ, բայց չենք հրաժարվի նրանից, ինչ մերն է։ Մեզ անհրաժեշտ է այնպիսի տարբերակ, որը կապահովի մեր երկրի կայուն զարգացումը խաղաղության և անվտանգության պայմաններում»։
ՌԴ նախագահը հավելել է․ «Ռուսաստանը հատուկ ռազմական գործողության ընթացքում նահանջելու մտադրություն չունի։ Աշխարհում կան մարդիկ, ովքեր ցանկանում են վերադառնալ Նապոլեոնի ներխուժման ժամանակաշրջան, բայց մոռանում են, թե ինչպես է այն ավարտվել»։