Պուտին. Ռուսաստանը հատուկ ռազմական գործողության ընթացքում նահանջելու մտադրություն չունի
https://parstoday.ir/hy/news/world-i229982-Պուտին._Ռուսաստանը_հատուկ_ռազմական_գործողության_ընթացքում_նահանջելու_մտադրություն_չունի
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվան որևէ զիջման չի գնա Ուկրաինայի հարցի շուրջ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 07, 2025 11:24 Asia/Tehran
  •  Պուտին. Ռուսաստանը հատուկ ռազմական գործողության ընթացքում նահանջելու մտադրություն չունի

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվան որևէ զիջման չի գնա Ուկրաինայի հարցի շուրջ։

ԻՍՆԱ-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է Ուկրաինայում խաղաղության տարբերակ, որը կապահովի Դաշնության կայուն զարգացումը։

Նա ասել է․ «Մենք պետք է ինքներս ընտրենք խաղաղության այնպիսի տարբերակ, որը մեզ հարմար կլինի և երկար պատմական հեռանկարով ապահովի մեր երկրի խաղաղությունը։ Մեզ ոչ մի օտար բան պետք չէ, բայց  չենք հրաժարվի նրանից, ինչ մերն է։ Մեզ անհրաժեշտ է այնպիսի տարբերակ, որը կապահովի մեր երկրի կայուն զարգացումը խաղաղության և անվտանգության պայմաններում»։

ՌԴ նախագահը  հավելել է․ «Ռուսաստանը հատուկ ռազմական գործողության ընթացքում նահանջելու մտադրություն չունի։ Աշխարհում կան մարդիկ, ովքեր ցանկանում են վերադառնալ Նապոլեոնի ներխուժման ժամանակաշրջան, բայց մոռանում են, թե ինչպես է այն ավարտվել»։