Թրամփը պնդել է, որ նամակ է ուղարկել Իրանի հեղափոխության առաջնորդին
https://parstoday.ir/hy/news/world-i229994-Թրամփը_պնդել_է_որ_նամակ_է_ուղարկել_Իրանի_հեղափոխության_առաջնորդին
ԱՄՆ նախագահը ցանկություն է հայտնել բանակցելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ, և պնդել է, որ անմիջական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդին։
(last modified 2026-05-27T15:21:59+00:00 )
Մարտ 07, 2025 13:50 Asia/Tehran
  • Թրամփը պնդել է, որ նամակ է ուղարկել Իրանի հեղափոխության առաջնորդին

ԱՄՆ նախագահը ցանկություն է հայտնել բանակցելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ, և պնդել է, որ անմիջական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդին։

ISNA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է  հայտնել երկխոսություն սկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ՝ պնդելով, որ նամակ է հղել «Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին»։

Fox News-ին տված հարցազրույցում նա ևս մեկ անգամ կրկնել է այն պնդումը, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ձեռք բերել՝ ասելով. «Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: Կան  նաև այլ տարբերակներ (բացի բանակցություններից)»:

Թրամփի կողմից խոսելու և բանակցելու պատրաստակամության արտահայտումը տեղի է ունենում այն ​​դեպքում, երբ նա վերջերս վերսկսել է Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը։