Ադրբեջանը կմասնակցի Իսրայելում գազի հետախուզմանը
https://parstoday.ir/hy/news/world-i230004-Ադրբեջանը_կմասնակցի_Իսրայելում_գազի_հետախուզմանը
Ադրբեջանի Պետնավթընկերությունը (SOCAR), բրիտանական BP Plc-ի և իսրայելական NewMed Energy-ի հետ կոնսորցիումով, նախատեսում է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Իսրայելի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարության (MEI) հետ համաձայնեցնել Միջերկրական ծովում Իսրայելի բացառիկ տնտեսական գոտում (EEZ) բնական գազի հետախուզման պլանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2025 05:51 Asia/Tehran
  • Ադրբեջանը կմասնակցի Իսրայելում գազի հետախուզմանը

Ադրբեջանի Պետնավթընկերությունը (SOCAR), բրիտանական BP Plc-ի և իսրայելական NewMed Energy-ի հետ կոնսորցիումով, նախատեսում է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Իսրայելի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարության (MEI) հետ համաձայնեցնել Միջերկրական ծովում Իսրայելի բացառիկ տնտեսական գոտում (EEZ) բնական գազի հետախուզման պլանը:

Այս մասին հայտնում է իսրայելական Globes հրատարակությունը։ Դրա խոսքով՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կողմերը կստորագրեն I-6 գոտում գազի հետախուզման աշխատանքային պլան։

Նշվում է, որ այս նախագիծը SOCAR-ի համար առաջինը կլինի Ադրբեջանի սահմաններից դուրս հետախուզական հորատման ոլորտում, հաղորդում է Интерфакс-ը: Նախագիծը նախատեսվում էր իրականացնել ավելի վաղ, սակայն այն հետաձգվել էր Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հակամարտության կտրուկ սրման պատճառով։