Չհաստատված պնդում․ Թրամփ․ Ես նամակ եմ գրել Իրանի առաջնորդին
-
Ճապոնիայի հանգուցյալ վարչապետի հանդիպումը Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի հետ - 2019 թ.
Pars Today.- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդին։
Թրամփը պնդել է, որ պատրաստ է խոսել Իրանի միջուկային ծրագրի մասին, բայց միևնույն ժամանակ կրկնել է իր նախկին պնդումները, թե Իրանը միջուկային զենք է ձեռք բերում։
Նախկինում՝ 2019 թվականի հունիսի 13-ին Թրամփը նամակ էր հղել այաթոլլահ Խամենեիին,որը Ճապոնիայի հանգուցյալ վարչապետ Սինձո Աբեն էր փոխանցել Թեհրան։ Նամակ, որին Այաթոլլահ Խամենեիի արձագանքը արժանացավ համաշխարհային ուշադրության։
Մեծարգո առաջնորդն ասել էր․«Ես անձամբ Թրամփին արժանի չեմ համարում որևէ հաղորդագրություն փոխանակելու, և ես նրան որևէ պատասխան չունեմ տալու և չեմ տա»։
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն Դոնալդ Թրամփի՝ Իրան նամակ ուղարկելու հայտարարության մասին ասել է.-«Մենք մինչ այժմ նման նամակ չենք ստացել»։