Ինչո՞ւ է ԱՄՆ-ն սիրում պատերազմ
Pars Today- ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը, Թրամփի հետ հեռախոսազրույցում, ասել է. «ԱՄՆ-ն աշխարհի ամենապատերազմասեր երկիրն է»։
Երբ խոսքը գնում է պատերազմի և ռազմական միջամտության մասին, առաջին տեղում միշտ ԱՄՆ-ն է: Երկիր, որն իր 248-ամյա պատմության 232 տարիներն անցկացրել է պատերազմներում։ Սա նշանակում է, որ ԱՄՆ պատմության միայն 6%-ն է անցել առանց պատերազմի։
Բայց ինչո՞ւ է այս երկիրը մշտապես ներգրավված ուղղակի պատերազմների, քողարկված հեղաշրջումների և միջազգային ճգնաժամերի մեջ: Արդյո՞ք սա ընդամենը պատմական իրադարձություն է: Թե՝ այդ երկրի գոյատևման, կառուցվածքի ու բնույթի մի մասն է:
ԱՄՆ՝ պատերազմամոլ
Pars Today-ի հաղորդմամբ՝ Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը ժամանակին ԱՄՆ-ին անվանել է «պատերազմամոլ», նշելով, որ այս երկիրն ամենամեծ սպառնալիքն է համաշխարհային անվտանգության համար։ Եթե նայենք պատմությանը, գուցե այս պնդումն այնքան էլ հեռու չէ իրականությունից։
1775 թ․ վիճակագրության համաձայն՝ ԱՄՆ-ն միշտ գտնվել է օկուպացիայի, հեղաշրջման կամ պատերազմի մեջ։ Այդ թվում կարելի է նշել․
- էքսպանսիոնիստական պատերազմներ.
Զիկի հողերի գրավումը (1846-1848) և բնիկ ամերիկացիների կոտորածը (1811-1890):
- Համաշխարհային պատերազմներ.
Առաջին համաշխարհային պատերազմ (1917) և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծում (1945):
- Սառը պատերազմի ժամանակաշրջան.
Միջամտություն Կորեայում, Վիետնամում և 1953 թ․ հեղաշրջման կազմակերպում Իրանում:
- 21-րդ դար, պատերազմ մուսուլմանական երկրների հետ․
Աֆղանստանի և Իրաքի օկուպացիա, պատերազմ Լիբիայում, ԱԹՍ-ներով հարձակումներ Եմենում և Սոմալիում, պատերազմ Ուկրաինայում:
- Միջանկյալ պատերազմներ և հեղաշրջումներ.
Պատերազմներ, որոնք Միացյալ Նահանգները վարել է այլ երկրների հետ վերը նշված պատերազմների ժամանակ։ Այդ թվում կարելի է նշել հարձակումները Կամբոջայի, Լատինական Ամերիկայի վրա և այլն։
Բայց ինչո՞ւ է ԱՄՆ-ն այդքան պատերազմներ մղում: Տնտեսական ուսումնասիրությունների համաձայն՝ ԱՄՆ-ին պատերազմներն անհրաժեշտ են ոչ թե հանուն «անվտանգության», այլ տնտեսական շահույթի, քաղաքական ազդեցության ընդլայնման, զենքի վաճառքի։
- Ամերիկյան զենքի արդյունաբերությունը տնտեսական հսկա է։
Հետաքրքիր է իմանալ, որ․
-Միայն 2023 թվականին ԱՄՆ-ն վաճառել է 238 միլիարդ դոլարի զենք։
-Աշխարհում զենքի ամբողջ վաճառքի 51%-ը պատկանում է ամերիկյան ընկերություններին։
- Ռեսուրսների, աշխարհաքաղաքական տարածքների և միջանցքների վերահսկում։
Պատերազմների այլ դրդապատճառներ.
- Արևմտյան Ասիայի նավթը, ռազմական շուկաները և ռազմավարական տարածքներում և ջրային ուղիներում մշտական բազաների ստեղծումը:
- ԱՄՆ-ն այսօր ռազմակայաններ ունի աշխարհի ավելի քան 80 երկրներում։
- Կապիտալիստական արժեհամակարգի պարտադրում, ինչը խոստովանել են անգամ ամերիկացի քաղաքական գործիչները։
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը Դնոլադ Թրամփի հետ հեռախոսազրույցում ասել է. «ԱՄՆ-ն աշխարհի ամենապատերազմասեր երկիրն է, քանի որ միշտ փորձել է բռնի ուժով իր արժեքները պարտադրել ուրիշներին»։
Արդյոք ԱՄՆ-ի ախորժակը կշարունակի մեծանա՞լ
Կան նշաններ, որոնք վկայում են, որ այո՝ կշարունակի․
- Կանադան ԱՄՆ-ին միացնելու սպառնալիքը
- Պանամայի ջրանցքը վերականգնելու պահանջը
- Գրենլանդիան գնելու առաջարկը
Անշուշտ, այս պատերազմների ժամանակը դեռևս պարզ չէ, կարծես դրանք մշակման փուլում են։
Սրանք ԱՄՆ-ի կողմից նույնիսկ իր հարևանների նկատմամբ վարած էքսպանսիոնիստական քաղաքականության օրինակներն են։
Եզրակացություն
Պատերազմելն ամերիկյան քաղաքականության ու տնտեսության ԴՆԹ-ի մեջ է։
ԱՄՆ-ն խաղաղության կարիք չունի, քանի որ պատերազմների շնորհիվ հարստանում է։
Բայց կարո՞ղ է այս ճանապարհը հավերժ շարունակվել:
Թե՞ աշխարհը կկանգնի այս ռազմատենչ քաղաքականության դեմ: ԱՄՆ-ն երբևէ կհրաժարվի՞ պատերազմից: