Ի՞նչ արեց արևմտյան կապիտալիստական համակարգը կանանց հետ 
https://parstoday.ir/hy/news/world-i230044-Ի_նչ_արեց_արևմտյան_կապիտալիստական_համակարգը_կանանց_հետ
Pars Today- Արևմուտքը մշտապես հանդես է եկել որպեզ ազատության ու հավասարության պաշտպան։ Սակայն երբ ուսումնասիրում ենք Արևմուտքի սոցիալական և տնտեսական կառուցվածքը,  բախվում ենք իրողությունների, որոնք կասկածի տակ են դնում այդ հավակնությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2025 06:18 Asia/Tehran
  • Ի՞նչ արեց արևմտյան կապիտալիստական համակարգը կանանց հետ 

Pars Today- Արևմուտքը մշտապես հանդես է եկել որպեզ ազատության ու հավասարության պաշտպան։ Սակայն երբ ուսումնասիրում ենք Արևմուտքի սոցիալական և տնտեսական կառուցվածքը,  բախվում ենք իրողությունների, որոնք կասկածի տակ են դնում այդ հավակնությունները:


Մարտի 8-ին նշվում է Կանանց օրը, և արևմտյան լրատվամիջոցները լրատվամիջոցները խոսում են իրենց հասարակություններում կանանց ազատության մասին։ Բայց եթե մի փոքր ավելի ուշադիր նայենք, ի հայտ է գալիս այլ իրականություն։
Արևմտյան կապիտալիստական համակարգը ոչ միայն հայրիշխանական է, այլև կապիտալն ու շահույթը գերադասում է մարդկային արժեքներից, ներառյալ՝ կանանց արժանապատվությունից:
Կանայք այս համակարգում շահագործվում են երկու հիմնական ձևով՝ աշխատանքում և ինքնության ոլորտում:
Աշխատավայրում կանայք պարտավոր են կատարել նույն աշխատանքը, ինչ տղամարդիկ, սակայն ստանում են ավելի ցածր աշխատավարձ։ Այս գենդերային տարբերությունը պայմանավորված է ոչ թե կարողությունների տարբերություններով, այլ կանանց որպես էժան աշխատուժ դիտարկելով:
Չպետք է մոռանալ, որ հենց կապիտալիստական համակարգն էր, որ Արդյունաբերական հեղափոխության ժամանակ կանանց դուրս բերեց տներից և իրենց ավանդական զբաղմունքից հեռացրեց ու քշեց գործարաններ, ճիշտ նույն ձևով, ինչպես շահագործեց բնիկ աֆրիկացիներին:
Ինքնության հարցում իրավիճակն էլ ավելի բարդ է։ Կանայք արևմտյան սպառողական մշակույթում դրանք դարձել են տղամարդկանց հաճույքը բավարարող ապրանք: Գովազդը, նորաձևության արդյունաբերությունը և սեքս ինդուստրիան կանանց մղում են դեպի սեքսուալ գրավչություն, այն աստիճան, որ նույնիսկ աշխատանքի մեջ նրանց տեսքն ավելի կարևոր է, քան  հմտությունները:
Այսօր արևմտյան սոցիալական ցանցերը, ինչպիսիք են OnlyFans-ը, պաշտոնապես գնահատում են կանանց մարմինը և անտեսում նրանց տաղանդները: Նման տեսակետը ոչ միայն արատավորում է կնոջ արժանապատվությունը, այլև ստվերում մայրությունը այն ներկայացնում որպես «առաջընթացի» խոչընդոտ:
Ի՞նչ է ստացվում
Սոցիալական կարգավիճակ ձեռք բերելու համար, Արևմուտքում կանայք ստիպված են համապատասխանել իրենց՝ կապիտալիստ տղամարդկանց կողմից սահմանված չափանիշներով։ Այնուամենայնիվ, Արևմուտքն այս գործընթացն անվանում է «կանանց ազատագրում ավանդական սահմանափակումներից»: Բայց արդյո՞ք սա իսկապես ազատություն և հավասարություն է:
Իհարկե, քննադատել այս կառույցը չի նշանակում անտեսել արևմտյան հասարակություններում կանանց ջանքերն ու հաջողությունները։ Շատ կանայք, աղջիկներ և մայրեր, չնայած  խոչընդոտներին, կարողացել են հաջողության հասնել գիտական, կառավարչական և մշակութային ոլորտներում, սակայն այս հաջողությունները չեն անտեսում կառուցվածքային խորը հակասություններն ու անհավասարությունները: