The Guardian. Դոնալդ Թրամփը կռվարար է, ոչ թե ուժեղ մարդ
https://parstoday.ir/hy/news/world-i230050-the_guardian._Դոնալդ_Թրամփը_կռվարար_է_ոչ_թե_ուժեղ_մարդ
Անդրադառնալով ներքաղաքական և միջազգային հարցերի նկատմամբ Դոնալդ Թրամփի ահաբեկչական մոտեցմանը, The Guardian կայքը գրել է. «Ճանապարհը, որով գնում է Թրամփը    համատարած ավերածություններից և բաց թողնված հնարավորություններից բացի, ոչ մի արդյունք չի ունենա»։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2025 06:59 Asia/Tehran
  • The Guardian. Դոնալդ Թրամփը կռվարար է, ոչ թե ուժեղ մարդ

Անդրադառնալով ներքաղաքական և միջազգային հարցերի նկատմամբ Դոնալդ Թրամփի ահաբեկչական մոտեցմանը, The Guardian կայքը գրել է. «Ճանապարհը, որով գնում է Թրամփը    համատարած ավերածություններից և բաց թողնված հնարավորություններից բացի, ոչ մի արդյունք չի ունենա»։ 

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ The Guardian-ը գրել է․ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդեգրած դիսկուրսում կարող է լինել միայն մեկ հերոս, իսկ մնացածը կամ նրա  կողմնակիցներն են, կամ՝ հակառակորդները։ Վերջին վեց շաբաթվա ընթացքում աշխարհի այլ առաջնորդները, մարդիկ, ովքեր գիտեին, որ իրենց իշխանությունը ոչ Աստծուց է տրված, ոչ էլ ԶԼՄ-ների քարոզչության արդյունք է (ինչպես Թրամփը), զգուշավոր են եղել ԱՄՆ նախագահի հետ գործ ունենալիս»։
Անդրադառնալով Թրամփի վարած ահաբեկչական քաղաքականությանը, թերթն անդրադարձել է Սպիտակ տանն Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ Թրամփի և փոխնախագահ Վենսի վիճաբանությանը, գրելով, որ Թրամփը, ով փորձում էր իրեն որպես ուժեղ մարդ ներկայացնել, հանկարծ դուրս եկավ պատյանից և ցույց տվեց իր իսկական՝ կռվարար բնույթը։
Հոդվածագիրը նշում է, որ Թրամփի հակադրությունը «բազմազանություն, հավասարություն և ներառականություն»  քաղաքականությանն, ամբողջությամբ ոչնչացրել է ամերիկյան արժեքները, ներառյալ՝ հավասարությունը, հնարավորությունները, մարդկանց հնարավորություններից օգտվելը (նույնիսկ եթե նրանք սպիտակամորթ տղամարդիկ չեն), որոնց մասին այս երկիրը խոսել է տարիներ շարունակ:
The Guardian-ը Թրամփի այլ իռացիոնալ և ահաբեկչական գործողությունների թվում նշել է նաև  Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) փակումը, ԱՄՆ-ի դուրս գալը Փարիզի կլիմայի համաձայնագրից և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, ինչպես նաև Առողջապահության ազգային ինստիտուտի թուլացումը:
Հոդվածագիրն անդրադառնալով այն պնդումներին, թե 50 տարի շարունակ ԱՄՆ-ն աշխատել է կապիտալիզմը փրկելու, ներառականությունը խթանելու (հավասարություն և ընդունում), շրջակա միջավայրի նկատմամբ հարգանք սերմանելու, օրենքի գերակայության և գիտելիքի համընդհանուր կիրառման ուղղությամբ, հավելել է․ «Այս բոլոր ենթադրյալ ձեռքբերումներն անտեսվել են Թրամփի ահաբեկչության պատճառով»: