ԱՄՆ-ում հանցագործին մահապատժի են ենթարկել հրազենով
https://parstoday.ir/hy/news/world-i230086-ԱՄՆ_ում_հանցագործին_մահապատժի_են_ենթարկել_հրազենով
15 տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում հանցագործին մահապատժի են ենթարկել հրազենով։ Նա դատապարտվել է նախկին ընկերուհու ծնողների սպանության մեջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2025 14:19 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում հանցագործին մահապատժի են ենթարկել հրազենով

15 տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում հանցագործին մահապատժի են ենթարկել հրազենով։ Նա դատապարտվել է նախկին ընկերուհու ծնողների սպանության մեջ։

Մահապատիժը տեղի է ունեցել Հարավային Կարոլինայի Կոլումբիա քաղաքում։

Պաշտպանի խոսքով՝ Բրեդ Սիգմոնն ինքն է ընտրել մահվան ձևը, քանի որ չէր վստահում մահացու ներարկմանը, որը տարածված մեթոդ է ԱՄՆ-ում, ինչպես նաև վախենում էր ցավալի մահից։

Հանցագործը 67 տարեկան էր և 2001 թվականին դատապարտվել էր երկու սպանության համար։

Այս մահապատիժն իրականացվել է երեք կամավորների կողմից։ Հանցագործին կապել են մահվան աթոռին, գլխին քսակ են դրել, և թիրախավորել են սիրտը։