Չինաստանը նախատեսում է սկսել թռչող մեքենաների զանգվածային արտադրություն
https://parstoday.ir/hy/news/world-i230092-Չինաստանը_նախատեսում_է_սկսել_թռչող_մեքենաների_զանգվածային_արտադրություն
Էլեկտրական մեքենաներ արտադրող չինական XPeng ընկերությունը նախատեսում է 2026 թվականին աշխարհում առաջինը լինել թռչող մեքենաների զանգվածային արտադրությամբ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 09, 2025 18:23 Asia/Tehran
  • Չինաստանը նախատեսում է սկսել թռչող մեքենաների զանգվածային արտադրություն

Էլեկտրական մեքենաներ արտադրող չինական XPeng ընկերությունը նախատեսում է 2026 թվականին աշխարհում առաջինը լինել թռչող մեքենաների զանգվածային արտադրությամբ։

Ինչպես տեղեկացնում է   Xinhua գործալակությունը, այդ մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Հե Սյաոպենը։

Նրա խոսքով՝ ընկերությունը նման պլաններ է կազմում Չինաստանում ցածր բարձրության թռիչքների տնտեսությունը զարգացնելու համար՝ անցկացնելով աջակցության միջոցառումներ։

Սյաոպենը հավելել է, որ եթե աշխատանքն ընթանա ըստ ժամանակացույցի, XPeng-ը կդառնա աշխարհում առաջին ընկերությունը, որը կսկսի թռչող մեքենաների զանգվածային արտադրությունը:

Ինչպես հետևում է Չինաստանի 2025 թվականի տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրից, որը հրապարակվել է այս շաբաթ, ընթացիկ տարում երկրի իշխանությունները նախատեսում են ընդլայնել ցածր բարձրության վրա թռչող ինքնաթիռների օգտագործման շրջանակը։XPeng-ը նախատեսում է ավարտել թռչող մեքենաների գործարանի շինարարությունը 2025 թվականի երրորդ եռամսյակում։ 

armenpress.am