Արդյոք Թրամփի քաղաքականությունը գերմանացիների լացի պատճառ է դարձել
https://parstoday.ir/hy/news/world-i230116-Արդյոք_Թրամփի_քաղաքականությունը_գերմանացիների_լացի_պատճառ_է_դարձել
Pars Today - 2025 թվականի հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սպիտակ Տուն վերադառնալուց հետո Գերմանիայի ներքին գործերում Թրամփի վարչակազմի պաշտոնյաների միջամտության ընթացքը օրավուր զարգացել է: Ինչի արդյունքում Գերմանիայի և ԱՄՆ֊ի միջև լարվածությունը սրվել է։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մարտ 10, 2025 12:48 Asia/Tehran
  • Քրիստոֆ Հաուսգեն - Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ
    Քրիստոֆ Հաուսգեն - Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ

Pars Today - 2025 թվականի հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սպիտակ Տուն վերադառնալուց հետո Գերմանիայի ներքին գործերում Թրամփի վարչակազմի պաշտոնյաների միջամտության ընթացքը օրավուր զարգացել է: Ինչի արդյունքում Գերմանիայի և ԱՄՆ֊ի միջև լարվածությունը սրվել է։

Գերմանական հայտնի ընկերությունների և հաստատությունների մի խումբ ղեկավարներ կոչ են արել դադարեցնել ԱՄՆ-ից F-35 կործանիչների գնումը։

Նրանք հայտարարել են. Նման սպառազինությունները մշտական վերահսկողության կարիք ունեն, ինչն էլ իր հերթին բերում է մշտական կախվածություն ԱՄՆ֊ ից։

Փորձագետների այս խումբը գնահատում է, որ 500 միլիարդ եվրոյից ավելի ռազմական բյուջե է անհրաժեշտ՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը։ Ըստ նրանց
ամերիկյան ինքնաթիռներ գնելու փոխարեն, պետք է Բալթիկ ծովը պաշտպանել ԱԹՍ֊ների միջոցով։
ԱՄՆ֊ ի և Գերմանիայի հարաբերությունների լարվածության ֆոնին
բրիտանական The Telegraph թերթը գրեց. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է հազարավոր ամերիկացի զինվորականներ Գերմանիայից Հունգարիա տեղափոխելու հնարավորությունը։
Գերմանիան Ամերիկայի ամենամեծ եվրոպական առևտրային գործընկերն է։ Ամերիկայի միակողմանի քաղաքականությունը, դիրքորոշումները և քայլերը՝ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար, և  Ամերիկայի միջամտությունը գերմանական ընտրություններին ծայրահեղ աջերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ մարտահրավեր են նետել Գերմանիային և ողջ Եվրոպային:

Փաստորեն, Թրամփի իշխանության գալուց ի վեր Գերմանիայի և Միացյալ Նահանգների միջև տարաձայնությունները ավելի խորացրեցին Թրամփի վարչակազմի միջամտողական քաղաքականությունը Գերմանիայի՝ որպես եվրոպական ամենակարևոր երկրի, ներքին գործերին և այդ երկրի քաղաքական գործընթացները ձևավորելու նրա ջանքերը։

Թրամփի ավագ խորհրդական և նրա վարչակազմի արդյունավետության նախարար Իլոն Մասկը երկրի նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս հայտարարել է իր աջակցության մասին ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությանը և խստորեն քննադատել է Գերմանիայի ներկայիս կանցլեր Օլաֆ Շուլցին և պահանջել նրա հրաժարականը։
Գերմանացիներն այժմ մտահոգված են, որ Թրամփի վարչակազմը, համաձայն իր առավելապաշտական մոտեցման, կձգտի Գերմանիային պարտադրել իր պահանջները քաղաքական, տնտեսական, առևտրային, ռազմական և անվտանգության ոլորտներում՝ խաթարելով երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը: Ինչպես արցունքոտ աչքերով ասաց Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հուսգենը՝ եվրոպացի առաջնորդների վշտի և հուսահատության ներքո. «Մեր արժեքներն այլևս չեն համընկնում Ամերիկայի արժեքների հետ, և Ամերիկան ​​լքել է Եվրոպային՝ հօգուտ մայրցամաքի վաղեմի և դասական թշնամիների»:

Այժմ ֆաշիզմի ձայնը լսվում է Թրամփից և նրա փոխնախագահ Ջ.Դ.Վենսից։ Հաշվի առնելով Եվրոպայում Վենսի վերջին ելույթները՝ նա եվրոպական քաղաքական շրջանակներում հայտնի է դարձել որպես «երկրորդ Մուսոլինի», և Եվրոպայի ծայրահեղ աջ կուսակցությունները հույսեր են փայփայում ձեռք բերել Թրամփի և նրա թիմի, այդ թվում՝ Իլոն Մասկի քաղաքական և ֆինանսական աջակցությունը՝ քաղաքական իշխանության հասնելու և իշխանությունը զավթելու համար։
Իլոն Մասկի վերջնական նպատակը, որը շատ նմանություններ ունի Դոնալդ Թրամփի հետ, հիմնարար փոփոխություններ ստեղծելն է եվրոպական քաղաքական ասպարեզում՝ աջակցելով ծայրահեղ աջ շարժումներին և կուսակցություններին, ինչպիսիք են «Այլընտրանքը Գերմանիայի համար»: