Որքա՞ն օգուտ է տվել ուկրաինական պատերազմն ամերիկյան զենք արտադրող ընկերություններին
-
Քրիստոֆեր Կալիո, RTX ռազմական կորպորացիայի նախագահ
Ըստ Ստոկհոլմի Խաղաղության միջազգային ինստիտուտի զեկույցի՝ Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքում Ուկրաինա զենքի արտահանման ծավալների աճի արդյունքում, ԱՄՆ զենքի արտահանման ծավալը զգալիորեն աճել է՝ կազմելով համաշխարհային ընդհանուր արտահանման ծավալի 43%-ը։
Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտի (SIPRI) ուսումնասիրության համաձայն՝ Ուկրաինայի պատերազմի շնորհիվ, սպառազինության արդյունաբերության ոլորտում ԱՄՆ գերակայությունն աճել է:
Հղում անելով ԻՍՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ պատերազմի ընթացքում Կիեւը դարձել է աշխարհում զենքի խոշորագույն ներկրողը։
Ինստիտուտը հայտարարել է, որ 2020- 2024 թթ․, նախորդ հնգամյա ժամանակահատվածի համեմատ, ԱՄՆ զենքի արտահանման ծավալն աճել է ավելի քան մեկ հինգերորդով, հասնելով սպառազինության համաշխարհային արտահանման ծավալի 43%-ին: Ըստ այս զեկույցի՝ վերջին երկու տասնամյակում սպառազինությունների համաշխարհային արտահանման մեջ Միացյալ Նահանգների մասնաբաժինը կազմել է 35 տոկոս:
SIPRI-ի սպառազինությունների փոխանցման ծրագրի տնօրեն Մեթյու Ջորջի խոսքով․ «Միացյալ Նահանգները գտնվում է եզակի դիրքում, երբ խոսքը վերաբերում է զենքի արտահանմանը»։ Զենքի համաշխարհային արտահանման մեջ ԱՄՆ-ի 43% մասնաբաժինը չորս անգամ գերազանցում է Ֆրանսիայինը, որն աշխարհում զենքի երկրորդ արտահանողն է:
Ամերիկյան Lockheed ընկերությունն աշխարհում զենքի ամենախոշոր արտադրողն է
Ամերիկյան Lockheed ընկերությունն աշխարհում զենքի ամենախոշոր արտադրողն է։ 2022թ․ ընկերությունը Պենտագոնից ստացել է ավելի քան 45 միլիարդ դոլարի պատվեր, ինչը կազմել է այդ տարի նրա ընդհանուր եկամտի մոտավորապես 70%-ը: Ընկերությունը, որն արտադրում է հինգերորդ սերնդի F-35 կործանիչ, տեսանելի ապագայում, ամենայն հավանականությամբ, կպահպանի իր դիրքը որպես ԱՄՆ ռազմաօդային ուժերի հիմնաքար:
Ամերիկյան Raytheon ընկերությունը
RTX կորպորացիան, որը նաև հայտնի է Raytheon անունով, 2022 թ․ Պենտագոնից ստացել է ավելի քան 25 միլիարդ դոլարի զենքի պատվեր: Ընկերությունը եկամտով աշխարհի երկրորդ խոշորագույն պաշտպանական ընկերությունն է, չնայած այն հանգամանքին, որ նրա պաշտպանական եկամուտը կազմում է ընկերության ընդհանուր եկամտի միայն 59%-ը: Ավելի քան 67 միլիարդ դոլար ընդհանուր եկամուտ ունեցող այս ընկերությունն առանցքային դեր է խաղացել Ուկրաինային ամերիկյան զենքի տրամադրման գործում: Զեկույցները վկայում են, որ վերջին երկու տասնամյակի ընթացքում առաջին անգամ ԱՄՆ զենքի առաքումների ամենամեծ մասնաբաժինը ուղղվել է Եվրոպա, այլ ոչ թե Արևմտյան Ասիա, թեև Սաուդյան Արաբիան շարունակում է մնալ ամերիկյան զենքի ամենախոշոր գնորդը։
Ռուսաստանը, որը ժամանակին զենքի խոշոր արտահանող էր, 2022 թ․ մեկնարկած պատերազմից հետո կրճատել է արտահանման ծավալները։
Ուկրաինան աշխարհում զենքի ամենամեծ ներկրողն է
SIPRI-ն իր զեկույցում նշել է, որ 2020-ից 2024 թթ․ Ուկրաինան եղել է աշխարհում զենքի ամենախոշոր ներկրողը։ 2015-2019 համեմատ, այդ ժամանակահատվածում, Ուկրաինայի զենքի ներկրման ծխավալն աճել է 100 տոկոսով։ Զեկույցում նշվել է, որ վերջին 5 տարիների ընթացքում, Ռուսաստանից վախի և ԱՄՆ-ի ճնշման պատճառով, եվրոպական երկրները նույնպես ավելացրել են զենքի ներմուծման ծավալները։
Մեթյու Ջորջը հավելել է, որ չնայած զենքի ներմուծումից կախվածությունը նվազեցնելու և Եվրոպայում զենքի արդյունաբերությունն ուժեղացնելու հանրային կոչերին, մայրցամաքի առաջնորդները որոշել են շարունակել զենք գնել ԱՄՆ-ից։