Ինչպես է Թրամփի վարած ահաբեկչական պատերազմն ուժեղացնում իմպերիալիզմի դեմ համաշխարհային դիմադրությունը
https://parstoday.ir/hy/news/world-i230180-Ինչպես_է_Թրամփի_վարած_ահաբեկչական_պատերազմն_ուժեղացնում_իմպերիալիզմի_դեմ_համաշխարհային_դիմադրությունը
Ամերիկացի քաղաքական փորձագետը նշել է, որ Դոնադլ Թրամփի հնչեցրած սպառնալիքները կհանգեցնեն Միացյալ Նահանգների նկատմամբ համաշխարհային դիմակայության ուժեղացմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2025 11:57 Asia/Tehran
  • Ինչպես է Թրամփի վարած ահաբեկչական պատերազմն ուժեղացնում իմպերիալիզմի դեմ համաշխարհային դիմադրությունը

Ամերիկացի քաղաքական փորձագետը նշել է, որ Դոնադլ Թրամփի հնչեցրած սպառնալիքները կհանգեցնեն Միացյալ Նահանգների նկատմամբ համաշխարհային դիմակայության ուժեղացմանը։

Հղում անելով ԻՍՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Հարվարդի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Սթիվեն Ուոլթն անդրադարձել է այն փաստին, որ ամերիկյան ներդրումները, լինեն տնտեսական, դիվանագիտական կամ ռազմական ոլորտներում, մեծ են, բայց սահմանափակ:
Անդրադառնալով Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու Թրամփի սպառնալիքներին և ջրանցքի վրա Չինաստանի ազդեցության մասին նրա պնդմանը, քաղաքագետն ասել է. «Համաշխարհային քաղաքականության պատմությունը ցույց է տալիս, որ թույլ երկրները, որոնց սպառնում է ԱՄՆ-ը (նույնիսկ եթե սպառնալիքը իրական չէ) ի վերջո օգնության համար կդիմեն Չինաստանին»։


Մուսուլմանների միասնությունն ընդդեմ Թրամփի սպառնալիքների

ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփը սխալ է թույլ տվել՝ սպառնալով տեղահանել Գազայի բնակիչներին։ Սխալ, որը հանգեցրել է իսլամական երկրների միասնությանը։ Միջազգային հարցերով փորձագետ Աշքան Մոմբինիի կարծիքով՝ Գազայի ցեղասպանությանն ԱՄՆ-ի աջակցության և Գազայի էնթիկ պատկերը փոխելու ջանքերի արդյունքում, արաբական և իսլամական երկրները կանգնել են Պաղեստինի Դիմադրության կողքին։ Եվ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունն ամրապնդել է այդ երկրների միասնությունը։

 

Իրանը Թրամփի սխալները փորձարկելու ևս մեկ ասպարեզ է

Իրանի հարցում Թրամփի և ԱՄՆ նախկին նախագահների քաղաքականությունը հակադարձ արդյունք տվեց։ Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետ Նաջահ Մոհամմադ Ալին, Rai Al-Yum թերթում հրապարակված հոդվածում գրել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվել է:
Հոդվածում ասվում է. «Հակառակ Վաշինգտոնի գնահատականներին, Իրանը որդեգրեց «ակտիվ դիմադրության» քաղաքականություն և ընդլայնեց իր միջուկային ծրագիրը՝ այն իրականացնելով խաղաղ շրջանակներում և համաձայն Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (NPT)»:
Հեղինակը հավելել է, որ Իրանին մեկուսացնելու փոխարեն, ԱՄՆ գործողությունները խորացրեցին անջրպետը Վաշինգտոնի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև, որոնք չենթարկվեցին Թրամփի ճնշմանը և հրաժարվեցին ընդունել միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը։

 

Նոր աշխարհակարգ՝ ուղղված ԱՄՆ-ի դեմ 

Ամերիկացի հայտնի հաղորդավար և տեսաբան Ֆարիդ Զաքարիան  սուր քննադատության է ենթարկել ամերիկյան արտաքին քաղաքականությունը և հայտարարել նոր աշխարհակարգի ձևավորման և հետամերիկյան աշխարհի առաջացման մասին։
Նա ասել է․ «Յուրաքանչյուր երկիր կմտածի, թե ինչպես նվազեցնել իր կախվածությունը Միացյալ Նահանգներից։ Իսկ այդ պարագայում, այդ երկրները կարող են նաև այլընտրանքներ փնտրել դոլարի համար»: