Ինչո՞ւ է ԱՄՆ-ն պատրաստ ներդրումներ կատարել Կոնգոյի հանքերում
https://parstoday.ir/hy/news/world-i230192-Ինչո_ւ_է_ԱՄՆ_ն_պատրաստ_ներդրումներ_կատարել_Կոնգոյի_հանքերում
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և Միացյալ Նահանգները համագործակցում են Կոնգոյի հանքային պաշարների արդյունահանման ոլորտում: ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վաշինգտոնը ողջունում է այս համագործակցությունը, որը համապատասխանում է Թրամփի վարչակազմի քաղաքականությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2025 13:51 Asia/Tehran
  • Ինչո՞ւ է ԱՄՆ-ն պատրաստ ներդրումներ կատարել Կոնգոյի հանքերում

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և Միացյալ Նահանգները համագործակցում են Կոնգոյի հանքային պաշարների արդյունահանման ոլորտում: ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վաշինգտոնը ողջունում է այս համագործակցությունը, որը համապատասխանում է Թրամփի վարչակազմի քաղաքականությանը։

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Կոնգոյի իշխանություններն առաջարկել են Միացյալ Նահանգներին ներդրումներ կատարել երկրի հանքարդյունաբերության ոլորտում՝   M23 ապստամբ խմբավորման դեմ անվտանգություն ապահովելու դիմաց:

«Սահաբ» գործակալության փոխանցմամբ՝ վերջին ամիսներին Արևելյան Կոնգոում պատերազմը սաստկացել է, և M23-ը գրավել է մեծ տարածքներ, ինչը մեծացրել է տարածաշրջանում մեծ պատերազմի վտանգը, հատկապես որ հարևան երկրները, ինչպիսիք են Ռուանդան, նույնպես ներգրավված են այս պատերազմում, քանի որ Կոնգոն Ռուանդային մեղադրում է ապստամբներին աջակցելու մեջ:

Կոնգոն, հատկապես երկրի արևելքը, հարուստ է բնական օգտակար հանածոներով, ինչը տասնամյակներ շարունակ գրավել է տարբեր երկրների ուշադրությունը։ Պատերազմի պատճառներից մեկը այդ օգտակար հանածոներին հասանելիությունն է:

Ըստ զեկույցների՝ այդ ռեսուրսները ներառում են պղինձ, ոսկի, ադամանդ, տիտան և այլ օգտակար հանածոներ, որոնք հատկապես օգտակար են ժամանակակի արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների ոլորտներում: Երկիրը նաև կոբալտի խոշորագույն արտադրողն է աշխարհում, որը կարևոր նյութ է լիթիում-իոնային մարտկոցների արտադրության ոլորտում, որոնք օգտագործվում են էլեկտրական մեքենաներում և բջջային հեռախոսներում։
Հաշվի առնելով ԱՄՆ-ում առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը, երկիրը այդ ռեսուրսների խիստ կարիքն ունի:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հայտարարել է, որ Վաշինգտոնը քայլեր է ձեռնարկում հեշտացնելու մասնավոր հատվածի ներդրումները Կոնգոյի հանքերում։ Այս ռազմավարությունը ձևավորվում է «հանածոներն ընդդեմ անվտանգության» քաղաքականության շրջանակներում և նպատակ ունի մրցակցել Աֆրիկայում Չինաստանի ներկայության հետ։

Թրամփը, ով բիզնեսմեն է, ձգտում է նախագահության օրոք տարբեր հանքավայրերի շահագործման միջոցով համաշխարհային շուկաներում ավելի մեծ մասնաբաժին ստանալ։ Բայց փորձը ցույց է տալիս, որ Կոնգոյի նման երկրները, առանց հաշվի առնելու երկարաժամկետ հետևանքները, իրենց հարստությունը Վաշինգտոնին են հանձնում բացառապես անվտանգության նկատառումներով, մինչդեռ Ամերիկան միշտ չէ, որ կատարել է իր խոստումները։