Ռուսաստանը Ադբեջանում դեղագործական գործարան կկառուցի
https://parstoday.ir/hy/news/world-i23038-Ռուսաստանը_Ադբեջանում_դեղագործական_գործարան_կկառուցի
Ռուսաստանը Ադրբեջանում դեղագործական արտադրություն կսկսի: Համապատասխան հռչակագիրը ստորագրվել է հունիսի 20-ին Բաքվում, «Վիտա Ա» ադրբեջանական ներդրումային ընկերության ու ռուսական «Ռ ֆարմ» ընկերության միջեւ՝ ադրբեջանա- ռուսական բիզնես ֆորումի շրջանակում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2016 14:35 Asia/Tehran
  • Ռուսաստանը Ադբեջանում դեղագործական գործարան կկառուցի

Ռուսաստանը Ադրբեջանում դեղագործական արտադրություն կսկսի: Համապատասխան հռչակագիրը ստորագրվել է հունիսի 20-ին Բաքվում, «Վիտա Ա» ադրբեջանական ներդրումային ընկերության ու ռուսական «Ռ ֆարմ» ընկերության միջեւ՝ ադրբեջանա- ռուսական բիզնես ֆորումի շրջանակում:

Լրագրողների հետ հարցազրույցում «Գործնական Ռուսաստան» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսեյ Ռեպիկը հայտնել է, որ «նոր ձեռնարկության կառուցման ուղղությամբ որոշակի աշխատանքները կսկսվեն այս տարի» մեջբերում է ՏԱՍՍ-ը:

«Սա վայրկյանական գործըթնաց չէ: Սա բարդ տեխնոլոգիական արտադրություն է: Բայց մենք հույս ունենք, որ գալիք տարի կիրականացվի արտադրության առաջին փուլը»,- ասել է Ռեպիկը: Նրա խոսքով ներդրումների ծավալները կկազմեն «տասնյակ միլիոններ առաջին իսկ փուլում»: Ռեպիկը հայտնել է, որ նախագծի իրականացման համար ստեղծվել է «Խայաթ Ֆարմ» համատեղ ձեռնարկությունը: