Ռուսաստանը Ադբեջանում դեղագործական գործարան կկառուցի
Ռուսաստանը Ադրբեջանում դեղագործական արտադրություն կսկսի: Համապատասխան հռչակագիրը ստորագրվել է հունիսի 20-ին Բաքվում, «Վիտա Ա» ադրբեջանական ներդրումային ընկերության ու ռուսական «Ռ ֆարմ» ընկերության միջեւ՝ ադրբեջանա- ռուսական բիզնես ֆորումի շրջանակում:
Լրագրողների հետ հարցազրույցում «Գործնական Ռուսաստան» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսեյ Ռեպիկը հայտնել է, որ «նոր ձեռնարկության կառուցման ուղղությամբ որոշակի աշխատանքները կսկսվեն այս տարի» մեջբերում է ՏԱՍՍ-ը:
«Սա վայրկյանական գործըթնաց չէ: Սա բարդ տեխնոլոգիական արտադրություն է: Բայց մենք հույս ունենք, որ գալիք տարի կիրականացվի արտադրության առաջին փուլը»,- ասել է Ռեպիկը: Նրա խոսքով ներդրումների ծավալները կկազմեն «տասնյակ միլիոններ առաջին իսկ փուլում»: Ռեպիկը հայտնել է, որ նախագծի իրականացման համար ստեղծվել է «Խայաթ Ֆարմ» համատեղ ձեռնարկությունը: