Իրանին ուղղված ԱՄՆ-ի երկակի ուղերձները․ Նոռուզյան շնորհավորանք՝ պատժամիջոցների խստացումով
https://parstoday.ir/hy/news/world-i230502-Իրանին_ուղղված_ԱՄՆ_ի_երկակի_ուղերձները_Նոռուզյան_շնորհավորանք_պատժամիջոցների_խստացումով
Իրանական 1404թ առաջին օրն ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իսլամական Հանրապետության դեմ։ Իսկ մյուս կողմից, ԱՄՆ նախագահը նոռուզյան ուղերձում շնորհավորել է իրանցիներին։ 
(last modified 2026-05-27T15:21:59+00:00 )
Մարտ 21, 2025 14:19 Asia/Tehran
  • Իրանին ուղղված ԱՄՆ-ի երկակի ուղերձները․ Նոռուզյան շնորհավորանք՝ պատժամիջոցների խստացումով

Իրանական 1404թ առաջին օրն ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իսլամական Հանրապետության դեմ։ Իսկ մյուս կողմից, ԱՄՆ նախագահը նոռուզյան ուղերձում շնորհավորել է իրանցիներին։ 

Վաշինգտոնը մի կողմից ճնշում է  գործադրում Թեհրանի վրա, իսկ մյուս կողմից, Թրամփը փորձում է դրական իմիջով հանդես գալ։ Եվ այս հակասությունը կազդի երկու երկրների հետագա հարաբերությունների վրա։
Իրանական 1404թ առաջին օրն ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իսլամական Հանրապետության դեմ։ Իսկ մյուս կողմից, ԱՄՆ նախագահը նոռուզյան ուղերձում շնորհավորել է իրանցիներին, ձևացնելով, թե բարի կամք է դրսևորում։ 
ԱՄՆ գանձապետարանը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի հետ կապված 19 ընկերությունների և նավերի նկատմամբ։
Թրամփն իր Նոռուզի ուղերձում չի հիշատակել լարվածության մասին։ Պատժամիջոցներն ու դրական ուղերձների միաժամանակյա կիրառումն ու հնչեցումն արտացոլում են ԱՄՆ-ի երկակի քաղաքականությունը։
 Իրանը  բանակցությունները համարում է ամերիկյան պահանջները պարտադրելու գործիք։ 
Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը, հատկապես Թրամփի օրոք, միշտ եղել է հակասական։ Այս մոտեցումը հանգեցրել է երկու երկրների միջև լարվածության և հետագա անվստահության աճի և ազդել միջուկային բանակցությունների ապագայի վրա: