Իտալիայում թողարկվել է աշխարհում առաջին թերթը՝ ամբողջովին գրված արհեստական բանականության կողմից
(last modified Sun, 23 Mar 2025 07:38:20 GMT )
Մարտ 23, 2025 11:08 Asia/Tehran
  • Իտալիայում թողարկվել է աշխարհում առաջին թերթը՝ ամբողջովին գրված արհեստական բանականության կողմից

Իտալական Il Foglio թերթը թողարկել է փորձնական համար, որտեղ բոլոր նյութերը, ներառյալ հոդվածները, վերնագրերը, գրված են նեյրոնային ցանցի միջոցով: Այս նմուշը, որը կոչվում է Il Foglio AI, աշխարհում առաջինն էր, որը ստեղծվել է ամբողջությամբ արհեստական բանականության միջոցով, հայտնում է The Guardian-ը։

Թերթի գլխավոր խմբագիր Կլաուդիո Սերազան բացատրել է, որ փորձի նպատակն է ցույց տալ արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների ազդեցությունը ժամանակակից լրագրության վրա։ Ըստ նրա՝ նախագծի շրջանակում լրագրողները միայն  հարցերն են տվել արհեստական բանականությանը և ստուգել պատասխանները, մինչդեռ նեյրոնային ցանցը ստեղծել է հոդվածներ՝ առանց ակնհայտ քերականական սխալների:

Չորս էջանոց համարը հասանելի է տպագիր և առցանց տարբերակով: Դրանում չկան ավանդական լրագրությանը բնորոշ անձնական կարծիքներ, խորը վերլուծություն կամ հարցազրույցներ: Նյութերը պարզ ու հասկանալի հոդվածներ են, որոնք չեն պարունակում մարդկանց ուղղակի մեջբերումներ։

Հատուկ համարում կարելի է գտնել հոդվածներ «Իտալական թրամփիստների պարադոքսի», ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա չկատարված քաղաքական խոստումների, ինչպես նաև Իտալիայի տնտեսության բարեփոխումների, եկամտահարկի փոփոխության և 750,000 աշխատողների աշխատավարձերի բարձրացման մասին։

tert.am