Էրդողան. Թող Աստված կործանի Իսրայելը
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ կիրակի օրը Ֆեթրի տոնի կապակցությամբ հղած ուղերձում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է. «Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Պաղեստինում։ Թող ամենակարող Աստված կործանի սիոնիստական Իսրայելին։ Թող որ մենք բոլորս, ականատես լինելով այն ամենին, ինչ կատարվում է Գազայի հատվածում, մնանք միասնական, ամուր և տոկուն որպես եղբայրներ: Թող Աստված հավերժ պահի մեր միասնությունը»։
Էրդողանը հավելել է․ «Գազայում տեղի ունեցող ցեղասպանությունն անընդհատ ավելի ու ավելի տագնապալի չափերի է հասնում՝ տեսարաններով, որոնք կպատռեն ցանկացած մարդու սիրտը, ով խղճի, բարոյականության և բանականության թեկուզ մի մասնիկ ունի»:
Թուրքիայի նախագահը նաև ասել է․ «Թուրքիան հստակ դիրքորոշում ունի այս հանցագործության դեմ։ Մենք փորձում ենք բուժել մեր եղբայրների ու քույրերի վերքերը, և հուսյ ունենք, որ Աստծո կամոք, ապագայում դա կհանգեցնի այս հարցի շուրջ համաշխարհային արթնացման»։
Արձագանքելով Էրդողանի ուղերձին, Իսրայելի ԱԳ նախարար Գեդեոն Սաարը հայտարարել է․ «Բռնապետը բացահայտեց իր հակասեմական դեմքը»։
Սաարը X-ում գրել է․ «Ինչպես ապացուցվեց վերջին օրերին, Էրդողանը վտանգավոր է տարածաշրջանի, ինչպես նաև իր ժողովրդի համար: Մենք հուսով ենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները դա հասկանում են»։
Ըստ որոշ լուրերի՝ Սաարը լոբբինգ է անում ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ «վերջին ամիսներին դաշինքի հիմնադիր սկզբունքների խախտման պատճառով»:Թուրքիային պաշտպանական պայմանագրից հեռացնելու համար։