Թրամփի առևտրային պատերազմը. համաշխարհային անկման սպառնալիք թե՞ արտոնություններ կորզելու հնարք
https://parstoday.ir/hy/news/world-i231160-Թրամփի_առևտրային_պատերազմը._համաշխարհային_անկման_սպառնալիք_թե_արտոնություններ_կորզելու_հնարք
Pars Today - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2016 թվականին Սպիտակ տուն մուտք գործելուց ի վեր հրարհրել է առևտրային պատերազմ, որպես իր տնտեսական քաղաքականության հիմնական առանցքներից մեկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2025 14:51 Asia/Tehran
  • Թրամփի առևտրային պատերազմը. համաշխարհային անկման սպառնալիք թե՞ արտոնություններ կորզելու հնարք

Pars Today - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2016 թվականին Սպիտակ տուն մուտք գործելուց ի վեր հրարհրել է առևտրային պատերազմ, որպես իր տնտեսական քաղաքականության հիմնական առանցքներից մեկը:

Իշխանություն վերադառնալու ընթացքում նա այս մոտեցումը շարունակել է ավելի մեծ լրջությամբ ու հստակությամբ։ ԱՄՆ ներմուծվող ապրանքների վրա առեւտրային մաքսատուրքերի սահմանումը մնում է այս քաղաքականության հիմնական գործիքը։ Այնուամենայնիվ հիմնական հարցն այն է, թե այս առեւտրային պատերազմն ինչ հետեւանքներ կունենա համաշխարհային տնտեսության եւ միջազգային համակարգի համար, եւ հնարավո՞ր է արդյոք, որ Թրամփը հետ կանգնի այս քաղաքականությունից։

Երկընտրանք՝ հաշվեհարդար թե հանդուրժողականություն ԱՄՆ սակագնային քաղաքականության դեմ

ԱՄՆ-ի մաքսատուրքերից տուժած շատ երկրներ պատասխան միջոցներ են ձեռնարկել։ Չինաստանը, որպես Ամերիկայի հիմնական տնտեսական մրցակիցը, 34 տոկոս մաքսատուրքեր սահմանելով ամերիկյան ապրանքների վրա,անմիջապես արձագանքեց ԱՄՆ-ի որոշմանը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել սառեցնել ներդրումներն ԱՄՆ-ում, և Եվրամիությունը դիտարկում է նմանատիպ մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը: Իսկ  այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ճապոնիան, Հարավային Կորեան և Հնդկաստանը, ավելի զգույշ են արձագանքել՝ հայտարարելով, որ առայժմ որևէ պատասխան գործողություն չեն ձեռնարկի։

Առևտրային պատերազմների հետևանքները միջազգային տնտեսության համար
JP Morgan բանկի կանխատեսման համաձայն՝ մինչև 2025 թվականի վերջ աշխարհը տնտեսական անկման մեջ հայտնվելու հավանականությունը 40-ից հասել է 60 տոկոսի։ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան  այս քաղաքականությունները լուրջ վտանգ է համարում համաշխարհային տնտեսական հեռանկարների համար՝ դանդաղ աճի համատեքստում։ Առևտրային պատերազմները կնվազեցնեն համաշխարհային առևտրի ծավալները, կխաթարեն առևտրային գործընկերությունները և, ի վերջո, կդանդաղեցնեն համաշխարհային տնտեսական աճը: Այս իրավիճակը կհանգեցնի էներգակիրների պահանջարկի նվազմանը և համաշխարհային շուկաների թուլացմանը։

Սակագնային քաղաքականության վրա պնդելու Թրամփի պատճառները
Թրամփը կարծում է, որ մաքսատուրքերը կմեծացնեն ներքին ներդրումները Միացյալ Նահանգներում, քանի որ դրանք խրախուսում են ընկերություններին ապրանքներ վաճառել երկրի ներսում։ Այնուամենայնիվ, շատ փորձագետներ մտահոգված են այս քաղաքականության հետևանքով առաջացած անորոշությամբ: Միևնույն ժամանակ, Թրամփի վարչակազմի ներքին հակասությունները, ներառյալ հարկային արտոնությունների մասին խոսակցությունները և սակագների օգտագործումը որպես բանակցային լծակ, ցույց են տալիս այս ռազմավարության հստակության բացակայությունը:

Թրամփի առևտրային պատերազմը կարող է խորը բացասական ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա, սակայն այս քաղաքականության կայունության վերաբերյալ անորոշությունը և երկրների տարբեր արձագանքները բարդացնում են նրա ապագան։