Ադրբեջանն Իսրայելից զենք տեղափոխող նոր ինքնաթիռներ կստանա
Ապրիլ 09, 2025 05:19 Asia/Tehran
ԱՄՆ Արտահանման-Ներմուծման Բանկի (EXIM) տնօրենների խորհուրդը հաստատել է ավելի քան 350 միլիոն դոլար ընդհանուր գումարով երեք գործարք՝ ներքին արտահանմանը և բանկի առաջնահերթություններին աջակցելու նպատակով:
Երկրորդ և երրորդ գործարքները վերաբերում են ադրբեջանական Silk Way West Airlines ավիաընկերության համար ավելի քան 339 միլիոն դոլար վարկի հաստատմանը` ինքնաթիռների արտահանմանը աջակցելու համար: Սպասվում է, որ ինքնաթիռները կմատակարարվեն մինչև 2026 թվականի գարուն:
Նշենք, որ այս ավիաընկերությունն ակտիվորեն զբաղվում է Իսրայելից զենքի տեղափոխմամբ։