Իրանն ու Ռուսաստանն ընդգծել են միջուկային համագործակցության զարգացումը
Ապրիլ 09, 2025 06:13 Asia/Tehran
Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հանդիպել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի միջազգային հարցերով փոխտնօրեն Նիկոլայ Սպասսկու հետ և քննարկել ատոմային էներգետիկայի ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացումը։
Կողմերը նշել են, որ «Ռոսատոմի» և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության համագործակցությունը խաղաղ ատոմային էներգիայի ոլորտում երկու երկրների համագործակցության արդյունավետ օրինակ է, որն ուղղված է կայուն զարգացմանը և գոյություն ունեցող պոտենցիալ ռեսուրսների շահագործմանը՝ շրջակա միջավայրը պահպանելու և պաշտպանելու և մաքուր էներգիա ապահովելու նպատակով։