Հրատապությունը Թրամփի քաղաքական կառավարման մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i231196-Հրատապությունը_Թրամփի_քաղաքական_կառավարման_մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական կառավարումը տարբերվում է երկրի մյուս առաջնորդների կառավարման տեսակից և լրջորեն ցնցել է ԱՄՆ-ի ներքին և արտաքին համակարգերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2025 14:02 Asia/Tehran
  • Հրատապությունը Թրամփի քաղաքական կառավարման մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական կառավարումը տարբերվում է երկրի մյուս առաջնորդների կառավարման տեսակից և լրջորեն ցնցել է ԱՄՆ-ի ներքին և արտաքին համակարգերը։

Վերջին օրինակը 2025 թվականի ապրիլի 3-ին ԱՄՆ ներմուծվող ապրանքների վրա բարձր մաքսատուրքերի սահմանման մասին հայտարարությունն էր, որը արդյունաբերական զարգացած երկրների ֆոնդային շուկաներում մի քանի տրիլոն դոլարի անկման պատճառ դարձավ։

Այս որոշումը, որը Թրամփն անվանեց «ազատության օր ամերիկյան առևտրի համար», աննախադեպ ձևով ցնցեց համաշխարհային առևտրային համակարգը։ Նման որոշումների կայացման դեպքում Թրամփը հղում է անում «արտակարգ իրավիճակին», ինչը ներքին և արտաքին հարցերի հետ կապված որոշումներում նրա գործողությունների հիմքն է։


Արտակարգ իրավիճակների հայեցակարգը

Թրամփի քաղաքական կառավարման մեջ արտակարգ դրությունը նշանակում է, որ իրավիճակն արատառոց է։ Նման պայմաններում սովորական օրենքներն ու նորմերը մի կողմ են դրվում, փոխարենը կիրառվում են արտակարգ իրավիճակների համար սահմանված լիազորությունները։ Այս մոտեցումը սովորաբար ուղեկցվում է ազգային անվտանգության սպառնալիքի զգացումով, որը թույլ է տալիս կառավարությանը շրջանցել նորմալ օրենսդրական ընթացակարգերը գործադիր հրամանների միջոցով և փոխարենը օգտագործել հատուկ իրավական լիազորություններ:

 

Թրամփի կողմից արտակարգ կրավիճակին հղում անելու դեպքերը 

Ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշումներ կայացնելիս Թրամփը բազմիցս հղում է արել արտակարգ իրավիճակներին։ Ամենակարևոր օրինակներից մեկը նրա ներգաղթային քաղաքականությունն է։ Նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում Թրամփը արտաքսեց հարյուր հազարավոր անօրինական ներգաղթյալների՝ վկայակոչելով 1798 թվականի «օտար թշնամիների» օրենքը: Այս օրենքը նախագահին հատուկ լիազորություններ է տալիս ներգաղթյալների հետ գործ ունենալու հարցում: Այնուամենայնիվ, դաշնային դատարանները առարկեցին՝ հայտարարելով, որ այս օրենքի վրա հիմնվելու համար հիմք չկար:
Հրատապ որոշում կայացնելու մյուս օրինակը վերաբերվում է ներմուծվող ապրանքների  համար կիրառվող մաքսատուրքերին։ Թրամփն այդ որոշման համար հղում է արել 1977 թվականի «Ամերիկյան և միջազգային արտակարգ լիազորությունների մասին օրենքը», պնդելով, որ առևտրում ԱՄՆ ազգային անվտանգությունը վտանգված է։ 
Սակայն New York Times-ի կողմից անցկացված հետաքննությունների արդյունքները վկայում են, որ այս պնդումը չունի հիմք։


Արտակարգ իրավիճակի արմատները 

Թրամփի կողմից արտակարգ դրությանը հղում անելու պատճառները շատ տարբեր են։ Առաջին պատճառն ԱՄՆ-ի միջազգային իրավիճակն է։ Երկիրն արդեն մի քանի տասնամյակ պայքարում է հեգեմոն դիրքերը պահպանելու համար։ Մյուս կողմից առկա է ԱՄՆ-ի հզորության ու ակնկալիքների միջև անհամապատասխանությունը։ Մյուս պատճառը կհասարակական պայմաններն են։ Բևեռացված ԱՄՆ-ում Թրամփի և Իլոն Մասկի նման մեծահարուստները հակված են օգտվել արտակարգ իրավիճակից՝ մեծացնելու իրենց հարստությունը: Հաջորդ պատճառը Թրամփի անձն է և երրորդ անգամ նախագահի պաշտոնում ընտրվելու ակնկալիքը: ԱՄՆ Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ անձը չի կարող երկու անգամից ավելի նախագահ լինել, բացառությամբ արտակարգ իրավիճակների։ Թրամփը փորձում է շրջանցել այս սահմանափակումը՝ արտակարգ իրավիճակ սահմանելով։

 

Արտակարգ դրության հետևանքները

 Այս մոտեցման հետևանքները բազմաթիվ են՝ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակում: Թրամփի վարչակազմի հրատապ որոշումները բացասական արձագանքի են արժանացել դաշնային դատարաններում և նրա դեմ հարուցվել են դատական գործեր: Արտաքին ասպարեզում Թրամփի վարած քաղաքականությանը բացասական արձագանքները նույնպես լուրջ և համատարած են եղել։ Թրամփի վարած քաղաքականությունը ոչ միայն ներքին և արտաքին ճգնաժամերի պատճառ է դարձել, այլ նաև տարբեր զարգացումների սկիզբ է դրել, որոնք պահանջում են մանրակրկիտ և գործնական վերլուծություն։

 

irdiplomacy.ir