Ալիևն «անհանգստացած է» Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածության աճով
https://parstoday.ir/hy/news/world-i231222-Ալիևն_անհանգստացած_է_Թուրքիայի_և_Իսրայելի_միջև_լարվածության_աճով
Մեզ համար Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածությունը շատ տագնապալի է և մտահոգիչ։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ դրա մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 10, 2025 12:17 Asia/Tehran
  • Ալիևն «անհանգստացած է» Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածության աճով

Մեզ համար Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածությունը շատ տագնապալի է և մտահոգիչ։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ դրա մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա Թուրքիային դաշնակից է անվանել՝ հիշեցնելով Շուշիի հռչակագիրը։

Ըստ նրա՝ Իսրայելը նույնպես բարեկամ երկիր է Ադրբեջանի համար։

Ալիևը հավելել է, որ այս փոխադարձ բարեկամությունը տարիներ շարունակ դրսևորվել է տարբեր բարդ իրավիճակներում՝ անդրադառնալով նաև Լեռնային Ղարաբաղի օկուպացմանը։

«Ուստի այս երկու երկրների միջև ցանկացած թյուրիմացություն մեզ անհանգստություն է պատճառում»,- նշել է նա։

news.am