Ալիևն «անհանգստացած է» Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածության աճով
(last modified Thu, 10 Apr 2025 08:47:10 GMT )
Ապրիլ 10, 2025 12:17 Asia/Tehran
  • Ալիևն «անհանգստացած է» Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածության աճով

Մեզ համար Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածությունը շատ տագնապալի է և մտահոգիչ։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ դրա մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա Թուրքիային դաշնակից է անվանել՝ հիշեցնելով Շուշիի հռչակագիրը։

Ըստ նրա՝ Իսրայելը նույնպես բարեկամ երկիր է Ադրբեջանի համար։

Ալիևը հավելել է, որ այս փոխադարձ բարեկամությունը տարիներ շարունակ դրսևորվել է տարբեր բարդ իրավիճակներում՝ անդրադառնալով նաև Լեռնային Ղարաբաղի օկուպացմանը։

«Ուստի այս երկու երկրների միջև ցանկացած թյուրիմացություն մեզ անհանգստություն է պատճառում»,- նշել է նա։

news.am