Իրանի և Բելառուսի երկաթուղային համաձայնագիրը
https://parstoday.ir/hy/news/world-i231282-Իրանի_և_Բելառուսի_երկաթուղային_համաձայնագիրը
Pars Today - Իրանը և Բելառուսը փաստաթուղթ են ստորագրել Հյուսիս-Հարավ երկաթուղային երթուղով երկաթուղային համագործակցության զարգացման մասին՝ Միջազգային տրանսպորտային համաժողովի շրջանակներում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 11, 2025 18:16 Asia/Tehran
  • Իրանի և Բելառուսի երկաթուղային համաձայնագիրը

Pars Today - Իրանը և Բելառուսը փաստաթուղթ են ստորագրել Հյուսիս-Հարավ երկաթուղային երթուղով երկաթուղային համագործակցության զարգացման մասին՝ Միջազգային տրանսպորտային համաժողովի շրջանակներում:

Վկայակոչելով Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությունը, Pars Today-ը հաղորդում է, որ Միջազգային տրանսպորտային համաժողովի շրջանակներում Իրանը և Բելառուսը փաստաթուղթ են ստորագրել Հյուսիս-Հարավ երկաթուղային երթուղով երկաթուղային համագործակցության զարգացման մասին: Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար, Ազգային երկաթուղու գործադիր տնօրեն Ջաբարալի Զաքերին, ով մեկնել էր Բելառուսի մայրաքաղաք Մինսկ՝ մասնակցելու Միջազգային տրանսպորտի երրորդ համաժողովին, համաժողովի շրջանակում ստորագրել է այդ համաձայնագիրը։