Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլն ավարտվել է
https://parstoday.ir/hy/news/world-i231300-Իրան_ԱՄՆ_անուղղակի_բանակցությունների_առաջին_փուլն_ավարտվել_է
Ավարտվել է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլը պատժամիջոցների չեղարկման և միջուկային հիմնախնդրի շուրջ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել այս բանակցությունները հաջորդ շաբաթ։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 12, 2025 17:15 Asia/Tehran
  • Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլն ավարտվել է

Ավարտվել է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլը պատժամիջոցների չեղարկման և միջուկային հիմնախնդրի շուրջ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել այս բանակցությունները հաջորդ շաբաթ։

«Օմանի արտաքին գործերի նախարարի միջնորդությամբ Մասկատում մեկնարկել են Իրանի ԱԳ նախարար Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆի անուղղակի բանակցությունները», - հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային X սոցցանցում:
Դիվանագետը նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն առանձին սենյակներում են, նրանց միջև հաղորդագրությունները կփոխանցի օմանական կողմը:

Իրանն հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններն «դրական մթնոլորտում» են ընթանում

Իրանի միջուկային ծրագրի բանակցային թիմի անդամը հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններն ընթանում են դրական մթնոլորտում, գրում է Mehr գործակալությունը։

Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները բանակցություններ են վարում Օմանի մայրաքաղաք Մուսկատում՝ քննարկելու համար Իրանի միջուկային ծրագիրը։

Նախքան բանակցությունների սկիզբը, Իրանի արտգործնախարար Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը ձգտում է «արդար համաձայնության» Վաշինգտոնի հետ:

Նա նշել է, որ փոխզիջման հասնելու «պատեհություն» կա, «եթե մյուս կողմը նույն դիրքորոշումն ունենա»: