ԱՄՆ-ի ցնցող առաջարկը. Ուկրաինան բաժանել արևմտյան և արևելյան հատվածների
https://parstoday.ir/hy/news/world-i231302-ԱՄՆ_ի_ցնցող_առաջարկը._Ուկրաինան_բաժանել_արևմտյան_և_արևելյան_հատվածների
Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ, հանգստի կոչված գեներալ Քիթ Քելլոգը Ուկրաինայում պատերազմին վերջ դնելու համար վիճահարույց նախագիծ է ներկայացրել , որը հակասական արձագանքների է արժանացել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2025 12:49 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի ցնցող առաջարկը. Ուկրաինան  բաժանել արևմտյան և արևելյան հատվածների

Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ, հանգստի կոչված գեներալ Քիթ Քելլոգը Ուկրաինայում պատերազմին վերջ դնելու համար վիճահարույց նախագիծ է ներկայացրել , որը հակասական արձագանքների է արժանացել։

Այս նախագծի համաձայն՝ Ուկրաինան բաժանվելու է երկու մասի՝ Դնեպր գետից դեպի արևմուտք վերահսկվելու է անգլո-ֆրանսիական խաղաղապահ ուժերի կողմից, իսկ արևելյան Ուկրաինան՝ ներառյալ Ռուսաստանի կողմից ներկայումս օկուպացված տարածքները կմնան Մոսկվայի վերահսկողության ներքո։ Նաև երկու հատվածների միջև կստեղծվի 18 մղոն լայնությամբ ապառազմականացված գոտի:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բեռլինի բաժանման օրինակով  ներկայացված առաջարկը մտահոգություն է առաջացրել Ուկրաինայի պաշտոնյաների և արևմտյան դաշնակիցների շրջանում: Շատերն այս ծրագիրը համարում են Ռուսաստանի պահանջների ընդունման նշան և Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեն ուղղված սպառնալիք։

Քելլոգն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ցամաքային զորքեր չի ուղարկի այդ տարածքներ, սակայն Ուկրաինայի արևելյան հատվածի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության ընդունումը կարող է Կիևում բացասական արձագանքի արժանանալ:  Որոշ ամերիկացի պաշտոնյաներ նույնպես մտահոգություն են հայտնել Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի վարչակազմի քաղաքականության մեջ համահունչության բացակայության կապակցությամբ:

2025 թվականի մարտին ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Քելլոգը  որևէ դեր չի ունենա Ռուսաստանի հետ բանակցություններում և կծառայի միայն որպես Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ։ Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը մերժել է 30-օրյա հրադադարը և պահանջել դադարեցնել զենքի առաքումը Ուկրաինա։

Ուկրաինական պատերազմը սկսվեց Արևմուտքի կողմից Մոսկվայի անվտանգության վերաբերյալ մտահոգությունների անտեսման և դեպի Ռուսաստանի սահմանները ՆԱՏՕ-ի ընդլայնման հետևանքով: Ռուսաստանը կրկնել է իր պայմանները, այդ թվում՝ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չմիանալը և պատժամիջոցների չեղարկումը։ Այն դեպքում,երբ ոմանք այդ ծրագիրը համարում են մեկ քայլ դեպի խաղաղություն, մյուսները զգուշացնում են, որ այն կարող է ամրապնդել Ռուսաստանի գործողությունների օրինականությունը: