The Guardian. Ամերիկան ​​այլևս չունի երկարաժամկետ հեղինակություն
https://parstoday.ir/hy/news/world-i231308-the_guardian._Ամերիկան_այլևս_չունի_երկարաժամկետ_հեղինակություն
Բրիտանական «The Guardian» թերթը հրապարակել է վերլուծական հոդված, որում խոստովանել է, որ Ամերիկան անկանխատեսելի քաղաքականության և տնտեսական անկայունության պատճառով ​​ավելի ու ավելի է կորցնում իր հեղինակությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2025 13:56 Asia/Tehran
  • The Guardian. Ամերիկան ​​այլևս չունի  երկարաժամկետ հեղինակություն

Բրիտանական «The Guardian» թերթը հրապարակել է վերլուծական հոդված, որում խոստովանել է, որ Ամերիկան անկանխատեսելի քաղաքականության և տնտեսական անկայունության պատճառով ​​ավելի ու ավելի է կորցնում իր հեղինակությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մաքսատուրքերը 90 օրով հետաձգելու անսպասելի որոշումը, չնայած ժամանակավորապես  հանդարտեցրել է շուկաները,սակայն վկայում է համաշխարհային առևտրի համակարգում ավելի խոր ճգնաժամի մասին։ Տնտեսական կառավարման այս մեթոդը հանգեցրել է դոլարի արժեքի անկման, հանրային վստահության նվազման, ընկերությունների ու ներդրողների շփոթության:

The Guardian-ն իր վերլուծական հոդվածում ընդգծում է, որ այս անկայունությունը մեծ դաս է եվրոպական երկրների համար։ Ամերիկային այլևս չի կարելի վստահել, և Եվրոպան պետք է վերանայի Վաշինգտոնի դերն աշխարհակարգում: Եվրագոտու ավագ տնտեսագետ Կլաուս Վիստսենն այս առնչությամբ հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս չունի երկարաժամկետ  հեղինակություն։

The Guardian-ը գրել է նաեւ, որ Եվրամիությունը պետք է այլընտրանք առաջարկի ԱՄՆ-ի ստեղծած քաոսի համար։ Եվրոպան, որը հակված էր գերագնահատել ԱՄՆ-ի հզորությունը, այժմ հնարավորություն ունի ամրապնդելու իր դիրքերը։ Բրյուսելի և Վաշինգտոնի միջև առևտրային վեճերը սրվում են տեխնոլոգիաների ու ավտոմեքենաների հետ կապված հարցերի և արդյունաբերական քաղաքականության շուրջ:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախազգուշացրել է, որ եթե Թրամփի վարչակազմի հետ առևտրային բանակցությունները ձախողվեն ԵՄ-ն պատրաստ կլինի հարկեր սահմանել ամերիկյան թվային ընկերությունների վրա, ինչպիսիք են Google-ը, Amazon-ը և Meta-ն: Այս քայլը կարող է նոր առևտրային պատերազմի պատճառ դառնալ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի միջև:

The Guardian-ն իր վերլուծական հոդվածում եզրակացնում է, որ մնացած աշխարհը պատրաստ է շրջանցել ԱՄՆ-ին և դիմակայել նրա անկանխատեսելի պահվածքին։ Այս զարգացումները ծանր հարված են ԱՄՆ-ի տնտեսության անպարտելիության մասին պատկերացմանը։