Թրամփի սակագնային պատերազմը; Դրամախաղ ամերիկացիների կապիտալով
https://parstoday.ir/hy/news/world-i231318-Թրամփի_սակագնային_պատերազմը_Դրամախաղ_ամերիկացիների_կապիտալով
Ներմուծվող ապրանքների վրա ծանր մաքսատուրքեր սահմանելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր էր ճնշում գործադրել առևտրային մրցակիցների վրա, սակայն այս քաղաքականության հակազդեցությունը հանգեցրեց շուկաների փլուզմանը և ամերիկացիների եկամուտների նվազմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2025 06:00 Asia/Tehran
  • Թրամփի սակագնային պատերազմը; Դրամախաղ ամերիկացիների կապիտալով

Ներմուծվող ապրանքների վրա ծանր մաքսատուրքեր սահմանելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր էր ճնշում գործադրել առևտրային մրցակիցների վրա, սակայն այս քաղաքականության հակազդեցությունը հանգեցրեց շուկաների փլուզմանը և ամերիկացիների եկամուտների նվազմանը:

Համաշխարհային շուկաները փլուզվում են

Մաքսատուրքերի սահմանման մասին հայտարարությունից հետո ԱՄՆ ֆոնդային շուկան միլիարդավոր դոլարների վնաս է կրել։ Գլոբալ ինդեքսները, ինչպիսիք են ճապոնական Nikkei-ն և գերմանական DAX-ը, նույնպես նվազել են համաշխարհային առևտրին հասցված վնասի պատճառով: Չնայած մաքասատուրքերի սահմանումը 90-օրով հետաձգելու Թրամփի որոշմանը, հինգշաբթի օրը շուկաները վերականգնվեցին: Թրամփը հայտարարեց, որ բանակցություններ է վարում «հատուկ և նպատակային» առևտրային համաձայնագրերի շուրջ այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ճապոնիան և Հարավային Կորեան։

Իրական պարտվողներն ամերիկացիներն են

Հակառակ տարածված կարծիքի, թե այս իրավիճակից տուժում են միայն հարուստները, ԱՄՆ բնակչության մեծ մասը ֆոնդային շուկայներում ներդրումներ է արել:  Դաշնային պահուստային ֆոնդի տվյալներով՝ 2023 թվականին ամերիկացիների ամենահարուստ 10 տոկոսը տիրապետում էր բոլոր բաժնետոմսերի 93 տոկոսին, սակայն շուկայական արժեքի անկումն ազդեցություն ունեցավ նաև միջին և ցածր խավերի վրա:

Թոշակառուներ և առավել խոցելի խմբեր

Թոշակի անցնել պատրաստվող կամ արդեն թոշակի անցած մարդիկ բավարար ժամանակ չունեն կորուստները վերականգնելու համար, և նրանց կենսաթոշակային ակտիվների արժեքը կտրուկ նվազում է։ Ամերիկյան միջին խավը նույնպես մեծապես վնասվել է Թրամփի վարած քաղաքականությունից: Գների աճը և աշխատաշուկայի խնդիրները կարող են հանգեցնել աշխատողների կրճատումների և գործազրկության մակարդակի բարձրացման:

Խոստման և իրականության հակասությունը 

ԱՄՆ-ն ավելի հարուստ դարձնելու փոխարեն, Թրամփի մաքսատուրքերի քաղաքականությունն իրականում նվազեցրեց սովորական քաղաքացիների ֆինանսական բարեկեցությունը, ավելացրեց տնտեսական անհավասարությունը և ապակայունացրեց շուկաները: Այն մեծացրեց նաև տնտեսական անկման հավանականությունը: