Գերմանիայի պատմությունը կրկնվում է․ ԱՄՆ-ն ձգտում է մասնատել Ուկրաինան
-
Ժոզեֆ Քիթ Քելլոգ՝ Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ
Ուկրաինայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը վերջերս ներկայացրել է պատերազմին վերջ տալու վիճահարույց ծրագիր, որն արժանացել է հակասական արձագանքների։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտն իր վարչակազմի առաջնահերթությունն է։
Ըստ Pars Today-ի՝ Ուկրաինայում Թրամփի հատուկ ներկայացուցիչ, պաշտոնաթող գեներալ Ժոզեֆ Քիթ Քելլոգը ներկայացրել է վիճահարույց ծրագիր, որի համաձայն Ուկրաինան բաժանվում է երկու շրջանի։ Ըստ այս ծրագրի նախատեսվում է, որ Դնեպր գետից արևմուտք գտնվող հատվածը վերահսկելու են բրիտանական և ֆրանսիական խաղաղապահ ուժերն իսկ արևելյան Ուկրաինան՝ Ռուսաստանը։ Առաջարկվել է նաև այս երկու մասերի միջև ստեղծել 18 մղոն լայնությամբ ապառազմականացված գոտի։
Ծրագիրը հակասական արձագանքների է արժանացել։ Ոմանք այն համարում են խաղաղության հաստատմանն ուղղված քայլ, իսկ մյուսները զգուշացնում են, որ այդ մոտեցումը կարող է ամրապնդել Ռուսաստանի գործողությունների օրինականությունը և ավարտվել Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին: Ուկրաինացի պաշտոնյաները նույնպես դժգոհ են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իրենց երկիրը Գերմանիայի հետ համեմատելուց և այդ ծրագիրը համարում են Կրեմլի պահանջների ընդունման նշան։
Ուկրաինական պատերազմը սկսվեց Արևմուտքի կողմից Ռուսաստանի անվտանգության մտահոգությունների անտեսման և մինչև Մոսկվայի սահմաններ ՆԱՏՕ-ի ընդլայնման արդյունքում: Ռուսաստանը 2022 թվականի փետրվարին ներխուժեց Ուկրաինա։ Արևմտյան երկրներն իր պատասխան այդ գործողության, լայնածավալ պատժամիջոցներ սահմանեցին Դշանության դեմ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատերազմը կդադարի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չմիանալու և պատժամիջոցների չեղարկման դեպքում։
Թրամփը հայտարարել է, որ Քելլոգը որևէ դեր չի ունենա Ռուսաստանի հետ բանակցություններում և կծառայի միայն որպես Ուկրաինայի հատուկ ներկայացուցիչ։ Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը մերժել է 30-օրյա հրադադարը և պահանջել դադարեցնել զենքի առաքումը Ուկրաինա։