Հարվարդի համալսարանի դասախոսները դատի են տվել Թրամփի վարչակազմին
Ապրիլ 14, 2025 13:08 Asia/Tehran
Հարվարդի համալսարանի դասախոսները դատի են տվել Թրամփի վարչակազմին՝ կրթական հաստատության ֆինանսավորումը կրճատելու սպառնալիքի համար։
Հարվարդի համալսարանի դասախոսները կիրակի օրը դատի են տվել ԱՄՆ կառավարությանը՝ համալսարանում հակասիոնիստական ուսանողական շարժումները ճնշելու ձախողման պատրվակով` մոտ 9 միլիարդ դոլար արժողությամբ դաշնային պայմանագրերն ու դրամաշնորհները վերանայելու համար:
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, դասախոսները հայտարարել են, որ ԱՄՆ կառավարությունը փորձում է անօրինական կերպով խարխլել ակադեմիական և խոսքի ազատությունները համալսարանում։