Չինացի վերլուծաբան. Վստահության ամրապնդումը Իրանի միջուկային խնդրի լուծումն է
Չինացի վերլուծաբանը, մատնանշելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների կարևորությունը, դրական է գնահատել այս մոտեցումը և ընդգծել է, որ շարունակական դիվանագիտությունն ու վստահության ամրապնդումը Իրանի միջուկային խնդրի լուծումն են։
Միևնույն ժամանակ, Հյուսիսարևմտյան Սիան համալսարանի Մերձավոր Արևելքի փորձագետ Վան Ջինը մատնանշել է խոչընդոտները, ներառյալ փոխադարձ քաղաքական վստահության բացակայությունը, նշելով, որ հաղորդակցության ուղիները մնում են սահմանափակ, և որ կարճաժամկետ հեռանկարում անուղղակի բանակցությունների մի քանի փուլերի միջոցով, զգալի առաջընթաց հնարավոր չէ:
Չինաստանի ԱԳ նախարար Վան Յին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրենի հետ հանդիպման ժամանակ նույնպես աջակցել է իրանական խնդիրների օբյեկտիվ և անաչառ քննարկմանը և կոչ է արել ատոմային էներգիան օգտագործել միայն խաղաղ նպատակների համար։
Չինաստանի ԱԳՆ խոսնակ Լին Ջիանը նույնպես ընդգծել է, որ Իրանի միջուկային խնդրի լուծումը հնարավոր է միայն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։
Նա կոչ է արել ԱՄՆ-ին դրսևորել քաղաքական ազնվություն և դադարեցնել սպառնալիքներն ու առավելագույն ճնշումները։ Այս մոտեցումները ցույց են տալիս Չինաստանի աջակցությունը դիվանագիտական լուծումներին և կառուցողական փոխգործակցության դերը ճգնաժամի կարգավորման գործում։