Արդյո՞ք Թրամփի որոշումների հիմքում գոյություն ունի «խելագար մարդու տեսությունը»
https://parstoday.ir/hy/news/world-i231384-Արդյո_ք_Թրամփի_որոշումների_հիմքում_գոյություն_ունի_խելագար_մարդու_տեսությունը
The Hill կայքը մի զեկույցում նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանումը Արևելյան Ասիայում իր դաշնակիցների դեմ հակասում է պաշտպանական դիվանագիտությանը, որը հանգեցրել է Ճապոնիայում ու Ֆիլիպիններում ռազմական հզորացմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2025 13:51 Asia/Tehran
  • Արդյո՞ք Թրամփի որոշումների հիմքում գոյություն ունի «խելագար մարդու տեսությունը»

The Hill կայքը մի զեկույցում նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանումը Արևելյան Ասիայում իր դաշնակիցների դեմ հակասում է պաշտպանական դիվանագիտությանը, որը հանգեցրել է Ճապոնիայում ու Ֆիլիպիններում ռազմական հզորացմանը:

The Hill կայքն իր զեկույցում ընդգծել է, որ չնայած Թրամփը ծանր մաքսատուրքեր սահմանելով անվստահելի ընկեր է թվում՝  ԱՄՆ կառավարությունը շարունակում է ամրապնդել այդ երկրների հետ անվտանգության իր պարտավորությունները։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Ֆիլիպիններ և Ճապոնիա կատարած վերջին այցի ժամանակ այցելել է Հնդկ-խաղաղօվկիանոսյան հրամանատարության շտաբ և Գուամում գտնվող ռազմավարական ռմբակոծիչ բազա՝ ընդգծելով, որ Չինաստանին զսպելու և տարածաշրջանային անվտանգության գործընկերներին աջակցելու ԱՄՆ հանձնառությունը մնում է առանցքային: Սա այն դեպքում, երբ Ճապոնիան ենթակա է 24% մաքսատուրքերի՝ չնայած անվտանգության հին համաձայնագրին (1960թ.), և նրա վարչապետ Շիգերու Իշիբան հիասթափություն է հայտնել այդ որոշումներից:

Համեմատության համար, ԱՄՆ-ն ավելի քիչ խիստ է եղել Ֆիլիպինների նկատմամբ՝ սահմանելով ընդամենը 17% մաքսատուրք։ Սակայն Թայվանի և Հարավային Կորեայի համար գործում են ավելի խիստ պատժամիջոցներ, այդ թվում՝ 32 և 25 տոկոս մաքսատուրքեր: Այս սակագնային ռեժիմը ոչ միայն սպառնում է տարածաշրջանային դաշնակիցների տնտեսական բարգավաճմանը, այլեւ խաթարում է համաշխարհային տնտեսությունը։

Թվում է, թե Թրամփը «խելագար մարդու տեսությունը» և  «Անկանխատեսելիությունը» օգտագործում է որպես գործիք՝ իր նպատակներին հասնելու համար: Բայց այս մոտեցումը կարող է առաջացնել դաշնակիցների բարդ արձագանքները, քանի որ վնասակար տնտեսական որոշումները հակասում են երկկուսակցական անվտանգության քաղաքականությանը: Այս հարցը կարող է խանգարել Արևելյան Ասիայի տարածաշրջանի հետ Ամերիկայի հարաբերությունների հավասարակշռությունը։